Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կաշ­կանդ­ված ար­վես­տա­գետ­նե­րը խու­սա­փում են խո­սե­լուց

Կաշ­կանդ­ված ար­վես­տա­գետ­նե­րը խու­սա­փում են խո­սե­լուց
06.09.2019 | 01:02
«Նոր» Հա­յաս­տա­նում իս­կա­պես ի­րա­վի­ճակ է փոխ­վել: Ե­թե նախ­կի­նում մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը գո­նե ան­կաշ­կանդ խո­սում էին ա­մե­նա­տար­բեր երևույթ­նե­րի ու հար­ցե­րի շուրջ, այ­սօր կար­ծես վախ­վո­րած լի­նեն: Խոս­քը քա­ղա­քա­կա­նու­թյա­նը չի վե­րա­բե­րում, ի­րա­պես ար­վես­տա­գետ­նե­րը թե՛ նախ­կի­նում, թե՛ այժմ դրա մա­սին մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ա­նե­լուց խու­սա­փել են: Տար­բեր ա­ռիթ­նե­րով հա­ճախ ենք շփ­վում այս կամ այն ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, խոս­քը սր­բագ­րում ու խմ­բագ­րում են այն­քան, որ հան­կարծ որևէ օ­ղա­կի, պե­տա­կան գե­րա­տես­չու­թյան ու չի­նով­նի­կի «քե­ֆին չկպ­չեն»: Դեպ­քեր են լի­նում, երբ ուղ­ղա­կի խնդ­րում են հրա­պա­րա­կե­լուց ա­ռաջ նա­յել նյու­թը ու, նե­րո­ղու­թյուն հայ­ցե­լով, խնդ­րում փո­փո­խել քն­նա­դա­տա­կան խոս­քը: Եր­բեմն էլ առ­հա­սա­րակ հրա­ժար­վում են խո­սե­լուց: Մեկ ան­գամ չէ, որ գրել ենք ար­վես­տա­գետ­նե­րի մա­սին, շեշ­տե­լով, որ ան­կախ հան­գա­մանք­նե­րից, պե­տա­կան այ­րե­րի հետ ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րից, ի­րեն մտա­վո­րա­կան հա­մա­րող մար­դը պետք է խո­սի ու վեր­լու­ծի ի­րա­վի­ճա­կը, մտա­ծի հա­սա­րա­կու­թյան ա­ռող­ջաց­ման ու ա­ռաջ­խա­ղաց­ման մա­սին:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ