Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀԱԿ-ի օ­գու­տը

ՀԱԿ-ի օ­գու­տը
20.09.2019 | 00:09
Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նից ա­մե­նից շատ օգտ­վեց ՀԱԿ-ը։ Քա­ղա­քա­կան թա­տե­րա­բե­մից հե­ռա­ցած այս ու­ժը վե­րա­կեն­դա­նա­ցավ ու Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նում թե­լադ­րո­ղի դեր ստանձ­նեց։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ՀԱԿ-ը փոր­ձում է կր­կին խա­ղի մեջ մտ­նել ու, կան­խազ­գա­լով ա­ռա­ջի­կա զար­գա­ցում­նե­րը, ակ­տիվ նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րի մեջ է։ Ա­վե­լին, շու­տով այս քա­ղա­քա­կան ու­ժը սպա­սար­կող լրատ­վա­մի­ջոց­նե­րը ևս ակ­տի­վա­նա­լու են, քա­ղա­քա­կան պայ­քա­րում նրանց հա­մար սա ա­մե­նա­կարևոր գոր­ծիքն է։ Օ­րերս տե­ղի ու­նե­ցած ՀԱԿ-ի փակ նիս­տը ևս վկա­յում է, որ քա­ղա­քա­կան նոր օ­րա­կար­գի մեկ­նար­կը տր­ված է։
Նույն տե­ղե­կու­թյուն­նե­րով, նրանք գու­ցե եր­բեմն հա­կադր­վեն Փա­շի­նյա­նին, սա­կայն ի­րա­կա­նում կա­ջակ­ցեն մի­մյանց։ Բա­ցի այդ, ՀԱԿ-ն ա­ռան­ձին չի կա­րող ծան­րակ­շիռ ներ­կա­յու­թյուն ու­նե­նալ քա­ղա­քա­կան դաշ­տում։ Մնում է, որ հո­գե­զա­վակն իր հետ քա­ղա­քա­կան վերջ­նա­կան ոչն­չաց­ման չտա­նի հոգևոր հո­րը։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ