Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ռոսկոսմոսը» արտակարգ իրավիճակները վերահսկող տիեզերական համալիր կստեղծի

«Ռոսկոսմոսը» արտակարգ իրավիճակները վերահսկող տիեզերական համալիր կստեղծի
03.05.2020 | 22:37

Ռուսաստանում կստեղծվի արտակարգ իրավիճակները մոնիթորինգ անող տիեզերական համալիր: «Ռոսկոսմոսը» նախատեսում է ավելի քան 7.5 միլիարդ ռուբլի ծախսել դրա վրա: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:


«Նախագծի իրագործման նպատակն է ստեղծել տիեզերական համալիր, որը կներկայացնի Ռուսաստանի Դաշնությունում տեխնոլոգիական և արտակարգ իրավիճակների հիման վրա ստեղծված տիեզերական համակարգ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախնական հաշվարկով՝ նախագծի արժեքն ավելի քան 7.5 մլրդ ռուբլի կկազմի:
Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը: Համալիրը բաղկացած կլինի ստորգետնյա հսկողության համալիրից և ուղեծրային խմբավորումից:

Դիտվել է՝ 10951

Մեկնաբանություններ