Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
15.05.2020 | 00:35
Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ է վերց­րել ար­տա­քին ու­ժե­րի նկատ­մամբ, և դա կապ­ված է Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման հետ: Դա բնա­կան են­թադ­րու­թյուն է, բայց բո­լոր դեպ­քե­րում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյու­նը մա­յի­սի 8-ին նշա­նա­կելն ու նրան բան­տում պա­հել շա­րու­նա­կե­լը ոչ միայն մեծ նվեր է մեր թշ­նա­մի­նե­րին, այլ նաև մեծ հար­ված մեր հաղ­թա­նա­կին, այդ հաղ­թա­նա­կի հա­մար զոհ­ված մեր հա­զա­րա­վոր հե­րոս­նե­րին և այդ հաղ­թա­նա­կի կերտ­ման տաս­նյակ հա­զա­րա­վոր մաս­նա­կից­նե­րին, ու դա ան­հետևանք չի մնա­լու: Կար­ծում եմ՝ Նի­կոլ Փա­շի­նյանն ար­ժա­նի է Ա­լիևի կող­մից շքան­շան ստա­նա­լու... Ա­մեն դեպ­քում, այդ ո­րո­շու­մը սև բիծ է մեր պե­տու­թյան ու ժո­ղովր­դի հա­մար, և կգա ժա­մա­նակ, երբ ար­դեն բո­լորս կա­մա­չենք այդ ո­րոշ­ման հա­մար:
Վազ­գեն ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆ
ԱԺՄ ղե­կա­վար
Դիտվել է՝ 3963

Մեկնաբանություններ