Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. Նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. Նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից
20.09.2020 | 21:14

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվածների թիվը 33-ն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Թունավորվածներից 25-ը բուժաշխաատող են, 8-ը պացիենտ: Նրանց վիճակն այս պահին լավ է», - ասաց նա:

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ բոլորը թունավորվել են ԲԿ-ի տարածքում գործող «Արտ-Լանչ»-ի ճաշարանի սննդից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր:

Դիտվել է՝ 3662

Մեկնաբանություններ