Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նիկոլ Փաշինյան. Պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է

Նիկոլ Փաշինյան. Պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է
10.02.2021 | 21:26

Պատրաստել եմ օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ ստեղծել փաստահավաք խումբ, որը կքննի նախապատերազմյան շրջանը, ընթացքը, բանակցությունների ընթացը և համապատասխան զեկույցով հանդես կգա ժողովրդի առջև, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը։

«Վերջին հաշվով՝ չե՞նք ուզում քննել և ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել, պարոն վարչապետ», - հարցրեց Մարուքյանը։ «Այս պահին պատերազմի հետ առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող։ Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մինչև վերջին դետալը պետք է պարզվի»՝ նշեց նա: Մարուքյանն էլ նշեց՝ եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, լեգիտիմությունը ցածր է լինելու, քանի որ այն մեծամասամբ կազմված է լինելու իշխանության ներկայացուցիչներից։

Դիտվել է՝ 4528

Մեկնաբանություններ