Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ասում են

Ասում են
07.03.2022 | 11:27

Եթե մենք չհասկանանք՝ որն է կարևորը, որը՝ ֆեյքայինը, եթե չսկսենք հասկանալ՝ ո՞րն է իրականությունից շեղելու համար ներմուծվում, ովքե՞ր են ներմուծում և ո՞ր ուղղություններից, և, մեծ հաշվով, եթե ոչինչ չսկսենք հասկանալ, փաստի առաջ ենք կանգնելու:

Այդպես էլ չենք հասկանալու, թե ինչպես մի օր զարթնեցինք ու տեսանք, որ այսինչ բանը չկա: Կամ մի օր զարթնելու ենք ու տեսնենք, որ, օրինակ, պարզվել է՝ մեզ մոտ այլևս այն եկեղեցին չէ կամ այն ընտանիքը չէ, որը մենք պատկերացնում էինք: Կամ մեկ էլ հանկարծ կպարզվի, որ կռվող չունենք, որովհետև պացիֆիստները հսկայական ազդեցություն են ունեցել: Այսինքն, մենք կիրառական առումով ենք տեսնելու այդ ամենը, այդ իսկ պատճառով սա օր առաջ լուծելու խնդիր է: Դա արդեն Ֆեյսբուքում ստատուս գրել ու, ինչպես ասում են, «ղժժալ» չէ, որովհետև կան լուրջ գործընթացներ, և այդ նույն «ղժժացողներին» ուղղակի օգտագործում են:


Վիգեն Հակոբյան

Դիտվել է՝ 33188

Մեկնաբանություններ