Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
17.03.2022 | 09:08

116-ամյա վաղեմության դեպքերից ո՞րը չի պատահում այսօր՝ կովերի առևանգու՞մը, մարագների (գյուղտեխնիկայի) թիրախավորու՞մը, շրջափակման մեջ հայտնված Սյունիքի գյուղե՞րը, Հայաստանի հարավ-արևելքի հանդեպ թյուրքական աշխարհի նկրտումնե՞րը, թե՞, ի վերջո, հայաբնակությունից հետո նորից թշնամուն հանձնված Կերենը, Կովսականը և Քյոլլուն։

Դեռ ավելին, ի տարբերություն 116 տարի առաջվա՝ այսօր կորյուններ ու նիկոլդումաններ էլ չկան, որովհետև մեծ մասին կա՛մ ստույգ մահվան ուղարկեցին պատերազմի ժամանակ, կա՛մ դրանից հետո բանտարկեցին։


Հայաստանի կոլաբորացիոնիստական վարչակարգը, որ իշխանությունը զավթել է մեր պետությունն ինքնիշխանությունից զրկելու դրդմամբ ու մղումով, մեզ հետ է գցել մեկ հարյուրամյակ՝ ազգ-պետությունից դարձնելով «Հարավային Կովկասի հայ փոքրամասնություն»։ Առանց այս վարչակարգի հեռացման Հայաստանը որևէ ասպարեզում անգամ փոքրիկ զարգացման շանս չունի։


Էդգար Էլբակյան

Դիտվել է՝ 33858

Մեկնաբանություններ