«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են

Ասում են
08.04.2022 | 07:29

Ընդդիմության պայքարը կհաջողի, եթե բոլորս հասկանանք, որ յուրաքանչյուրիցս է կախված դրա հաջողությունը։
Իսկապես օրհասական ժամանակներն են, և այն աղետը, որ այս իշխանությունը վերջին տարիների ընթացքում բերեց, հիմա, կարծես, ուզում է հասցնել կուլմինացիայի։ Սրան իսկապես պետք է վերջ տալ։


Սա չի արվում ինչ-որ մեկին իշխանության բերելու համար։ Սա չի արվում ինձ համար, չի արվում ձեզ համար, հարթակում կանգնած ինչ-որ մարդկանց համար, որոնց մի մասին շատ հնարավոր է, որ չեն սիրում՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով։ Պետք է հասկանանք, որ դա չէ նպատակը, նպատակը այս աղետն ուղղակի կանխելն է։ Այդ նպատակով պետք է դուրս գան, մի կողմ դնեն անձնական հակակրանքները, ամբիցիաները և պարզապես զգալով, որ իրենց համար են դուրս գալիս, իրենց ապագայի, իրենց երկրի համար, դուրս գան ու կանխեն։


Լևոն Քոչարյան

Դիտվել է՝ 34422

Մեկնաբանություններ