Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են

Ասում են
05.07.2022 | 13:18

Եթե Հայաստանը մոռանա Հայոց ցեղասպանության մասին, դադարի Թուրքիային որևէ պայման առաջադրել և փակի 1915-ին տեղի ունեցածի թեման, ապա Թուրքիայի հետ «խնդիրներ» չեն լինի։ Այս հարցում Թուրքիայի համար ընդհանրապես խոչընդոտներ չկան։


Թուրքիային պետք է Հայաստանի Սյունիքի մարզը, «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի լուծի իր աշխարհաքաղաքական խնդիրները մեծ տարանցիկ միջանցքով: Թուրքիան Հայաստանի Սյունիքի մարզը համարում է իր օրինական շահերի գոտի, որը, Անկարայի ընկալմամբ, գտնվել է Հայաստանի ձեռքում։ Թուրքիայի տեսանկյունից՝ Անդրկովկասը օսմանյան նավահանգիստ է։
«Տվեք միջանցք, և խնդիրներ չեն լինի». սա հենց այն բանաձևն է, որը Թուրքիան տեսնում է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միջոց: Սա նշանակում է, որ Թուրքիան անում է այն, ինչ իրեն պետք է, Հայաստանը դրան չի խանգարում, և Հայաստանի իշխանությունները սրա համար ինչ-որ բան կստանան։ Իսկ ի՞նչ է ստանալու Հայաստանը։ Չգիտեմ:


Եվգենի Սատանովսկի

Դիտվել է՝ 40248

Մեկնաբանություններ