Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
23.07.2022 | 09:12

Շատ բան է փոխվել։ Նոր իրավիճակի է հանգեցրել ոչ այնքան ՈՒկրաինայի պատերազմը, որքան Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտը, որն ավելի ընդարձակ է, քան ՈՒկրաինայի պատերազմը։

Սա նոր իրավիճակ է, որը կազդի ողջ հետխորհրդային տարածքի վրա։ Ավանդաբար չեզոք Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալը շատ լուրջ է։
Այս ամենը հանգեցնում է նրան, որ Ռուսաստանը սկսում է շրջանցող ուղիներ փնտրել։ Եվ դա վերաբերում է նաև հաղորդակցությանը։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի փոխգործակցության մասին է այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Չինաստանը, Հնդկաստանը և նույնիսկ Լատինական Ամերիկան։ Դա վերաբերում է նաև մեր տարածաշրջանին, մասնավորապես, Թուրքիայի և Իրանի հետ փոխգործակցությանը։
Ռուսաստանը երրորդ երկրներով տարբեր ապրանքներ է ստանում, և մենք գիտենք, որ պատժամիջոցների կիրառման ժամանակ հենց այդպես է լինում։


Ալեքսանդր Իսկանդարյան

Դիտվել է՝ 69982

Մեկնաբանություններ