«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Պարտությունը այնքան սարսափելի ու կործանարար չէ, որքան պարտվողականությունը. Նաիրի Հոխիկյան

Պարտությունը այնքան սարսափելի ու կործանարար չէ, որքան պարտվողականությունը. Նաիրի Հոխիկյան
04.11.2022 | 07:25

Ով ինչ ուզում է հայտարարի կամ պահանջի, մենք գիտենք, որ տեր ենք մեր երկրին, որոշել ենք, որ պահում ենք Արցախը, ուրեմն պահում ենք։ Վերջ։
Մեզ համար կարող են լինել դժվարություններ ու վտանգներ, պետությունը ծափով ու ծիծաղելով չեն պահում։


Ես վստահ եմ, որ պահելու ենք, ու այդ վստահությամբ պայքարում եմ։ Եթե ձեզնից ամեն մեկը նույն վստահությունն ունենա ու իր միջից հանի խուճապն ու պարտվողականությունը, մեծ բան արած կլինեք երկրի համար։

Դիտվել է՝ 11180

Մեկնաբանություններ