Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Սպասեք սերիալների հերթական սեզոնին»

«Սպասեք սերիալների հերթական սեզոնին»
10.11.2022 | 07:24

Փաստորեն, միայն ինձ մոտ չի առաջացել այն միտքը, որ «Գռզո» օպերացիան այս իշխանությունների հերթական մանիպուլյացիայի կամ «դուխով» քաղտեխնոլոգիայի «պատրոնդաշից» է:


Սա նման է նաև այն ձևական քրգործերին, նյութերին, ծառայողական քննություններին, որոնք հարուցվում, կազմվում և, զանգվածներին երկարականջի տեղ դնելուց հետո, կարճվում են, կասեցվում կամ էլ իրենց փոխարեն բյուջեի աջ գրպանից տուգանքներ մուծում բյուջեի ձախ գրպանը, բավարարվում մի ձևական նկատողությամբ կամ ներկայացվում որպես հերոս ու ազնիվ գործիչ:
Նույն սերիալի կադրերից էր նաև էկոնոմիկայի նախարար Քերոբյանի «պորտը տեղը դնելու» օպերացիան:


Դե, իսկ դուք հանրահավաք անցկացրեք, երթերին քայլեք ու ձեր նյարդերը հանգստացրեք:
Իսկ շատերը՝ անուղեղ ու երկարականջ, ուտում են սրանց այդ կտերը, ստերն ու հաճույքով դրանց շուրջ քուջուջ անում՝
ձեր վեհ ու պաթոսախառն, նաև սիլվակապուտիկյանական հուզական ելույթներից ոչինչ չհասկանալով, չըմբռնելով:
Սպասեք նման սերիալների «ցուրդ» ու «խաբուսիկ» հերթական շեղիչ սեզոնին, ինչպիսին նաև «Նիկոլն ու իր 40 եվրայոնջաները» օպերացիան էր:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 10523

Մեկնաբանություններ