Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փաշինյանը միշտ ճիշտ է (ա՜յ քեզ սահմանադրություն)

Փաշինյանը միշտ ճիշտ է  (ա՜յ քեզ սահմանադրություն)
22.01.2024 | 19:54

Անհայրենիք բոշա՞…

Պատմությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ի բոլոր ղեկավարները, որոնք Սահմանադրություն են փոխել, երեք տարուց հետո հեռանում են երկրի ղեկից։

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է նախաձեռնել լրիվ նոր Սահմանադրություն ստանալ և հայերի հազարամյա հայրենիքի պահանջներից, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին համահունչ, հրաժարվել սեփական արմատներից։

Պետության ինչ կառավարման ձև էլ ընտրվի նոր Սահմանադրությամբ, մեկ է, ըստ էության, դա լինելու է միանձնյա, ավելի ճիշտ փաշիստական Սահմանադրություն, որն ընդամենը 2 կետից է կազմված լինելու․

1. Փաշինյանը միշտ ճիշտ է:

2․ Եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա տես կետ 1-ը։

Այս մասին է լրագրող Նարինե Կիրակոսյանի հեղինակած «Մեկ թեմայի շուրջ» հաղորդման հերթական թողարկումը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4129

Մեկնաբանություններ