Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հասարակության մեջ շերտավորված ահռելի մեծ ատելությունն է կոտրվում

Հասարակության մեջ շերտավորված ահռելի մեծ ատելությունն է կոտրվում
09.05.2024 | 11:46

Ինչ կուզեք համարեք, բայց ազնվությունը քաղաքական միամտության հետ չխառնեք:

Մեծ խիզախություն է՝ հանուն հայրենիքի մի կողմ դնել քաղաքական շատ ու շատ անհամաձայնություններ, ինչպես պատերազմի օրերին, որ խրամատում չես հարցնում զինակիցդ՝ ինչ հայացքների տեր է:

Այսպիսին է վիճակը:

Ամենակարևորը՝ հասարակության մեջ շերտավորված ահռելի մեծ ատելությունն է կոտրվում, այն ատելությունը, որ այս իշխանությունը գեներացրեց, բերեց-մտցրեց նաև սովորական, հասարակ մարդկանց ընտանիքներ:

Վերջ տանք ատելությանը, այլապես այն կխժռի ամեն ինչ:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 4128

Մեկնաբանություններ