Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.12.2024 | 00:02

Փրկի՛ր ինձ, Տե՛ր, սատանայի գաղտնաձիգ նետերից, որ բազում մեքենայություններով պատելով, պաշարում է ինձ:

Հափշտակելով միտքս` գերեվարում է մեղքերի ցանկությամբ՝ թշնամիներիս կողմից ենթարկելով ինձ ծաղր ու ծանակի:

Սուրբ Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2540

Մեկնաբանություններ