Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Տիգրովկա հագի, Նիկո՛լ, քեզ կսազի

Տիգրովկա հագի, Նիկո՛լ, քեզ կսազի
23.12.2024 | 14:53

Բա իմացա՞ք, 1994 թվականից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Սա գրել է մուտանտը իր էջում: Փաստորեն, Ադրբեջանը անընդհատ ձգձգում էր բանակցային գործընթացը, որովհետև չէր ուզում, որ Ղարաբաղը վերադառնա իր կազմ: Էն Ալիևի հերն էլ՝ Հեյդարը, գիժ էր, երբ իր էլիտայի ներկայացուցիչներին հայտարարում էր, որ իրենք կորցրել են Ղարաբաղը և պետք է համակերպվեն: Մեր բոլոր նախկին իշխանությունները բանակցել են, համոզել են Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերադարձնի իր կազմ, բայց Ադրբեջանը չէր համաձայնվում: Ասում էր՝ մինչև Նիկոլը չտա, չեմ վերցնելու: Սա էն նույն եզությունն է, որ խփնված նիկոլական աղանդավորներն ասում էին՝ Ղարաբաղը նախկիններն էին տվել, բայց գցել են խեղճ հարիֆ Նիկոլի ջեբը, մի քիչ այլ բառամթերքով: Ի՞նչ տարբերություն Նիկոլի և տիգրովկա Ջուլիկի միջև: Ուղղակի Նիկոլը սափրվել է, Ջուլիկը՝ դեռ ոչ: Տիգրովկա հագի, Նիկո՛լ, քեզ կսազի:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4373

Մեկնաբանություններ