Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Աղոթարան

Աղոթարան
27.02.2025 | 00:00

Մոլորյալներին դարձի՛ բերող,
ե՛տ դարձրու ինձ
իմ չար սովորություններից բարի սովորության
և բևեռի՛ր իմ հոգում
մահվան սոսկալի օրը
և գեհենի երկյուղը
և արքայության սերը,
որպեսզի զղջամ մեղքերիս համար
և գործեմ արդարություն:

Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ