Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Առլեկինի կարիք այլևս չկա

Առլեկինի կարիք այլևս չկա
29.03.2025 | 14:49

Լավ օրից չէ, որ Նիկոլը տևական ժամանակ է ստիպված Փաշինյանի «իրական թագավորությունում» պալատական ծաղրածու է աշխատում կամ՝ հակառակը: Նրա տրագեդիան նրանում է, որ այլևս ոչ մի օտար թագավորական արքունիք այդ խաղը չի գնահատում: Իսկ մեծագույն տրագեդիան նրանում է, որ «հարազատ սուլթանատը» լքել է իրեն, քաշելով նրա կոմեդիայից ողջ իրեն ձեռնտու դրամատուրգիան: Պիեսի ավարտը նրանում է, որ այդ «պալատական ծաղրածուի» նոր թատերաշրջանի նկատմամբ իրատեսական հավատ այլևս չունի նրա «դոլարանավթային հեգեմոնը»: «Հեգեմոնը» ևս մտածում է, որ «առլեկինի իրական թագավորությունում» նրա բեմադրություններին, խաղին ու դերին ծափահարող այլևս չկա, հանդիսատեսը լքել է իրեն, արքունիքը՝ հոգնել, ուստի առլեկինի կարիք ևս չկա:

Կտավ՝ Ստանչիկ (պալատական կատակիչ, առլեկին)

Հեղինակ՝ Յան Ալոյզի Մատեյկո

Վարշավայի ազգային թանգարան

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7618

Մեկնաբանություններ