Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Սրանց քաղաքական գոյությունը վտանգ է ոչ միայն ՀՀ-ի, այլև` յուրաքանչյուր հայի համար

Սրանց քաղաքական գոյությունը վտանգ է ոչ միայն ՀՀ-ի, այլև` յուրաքանչյուր հայի համար
28.05.2025 | 11:39

Նայում եմ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը, որ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց 5 րոպե հետո առևտուր են անելու, իսկ հետո ադրբեջանցիները կարող են գալ Հայաստան ապրելու, իսկ ինքը կարող է գնալ Բաքու ապրելու:

Հետո նայում եմ ադրբեջանական կայքերով ժամեր առաջ հրապարակած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը, որտեղ հստակ պետական մակարդակով թշնամական քարոզչություն է իրականացվում մեր` հայերիս նկատմամբ:

Հասկանալի է դառնում, որ սրանց քաղաքական գոյությունը վտանգ է ոչ միայն ՀՀ-ի, այլև` յուրաքանչյուր հայի համար:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հ. Գ.

Ելքը մեկն է. պատրաստվել ծանր , դաժան և երկարատև պատերազմի: Այս տարածաշրջանում կամ մենք պետք է լինենք, կամ` ադրբեջանցիները:

Լուսանկարում ՝Դրախտի ճանապարհը, Մատաղիսի թագավորությունում:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ