Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հարց է՝ ի՞նչ ընթացք կունենային 1918-ի հերոսամարտերը, եթե Արամ Մանուկյանը չգնդակահարեր Չոլախ Գևորգին ու նրա նմաններին

Հարց է՝ ի՞նչ ընթացք կունենային 1918-ի հերոսամարտերը, եթե Արամ Մանուկյանը չգնդակահարեր Չոլախ Գևորգին ու նրա նմաններին
28.05.2025 | 13:14

107 տարի առաջ՝ 1918-ին, Սարդարապատի ճակատամարտում բեկումը՝ ճակատի ճեղքումը, ապահովեց Ղարաբաղի հեծյալ գունդը, ինչը որոշիչ նշանակություն ունեցավ մի քանի անգամ գերակշռող թուրքական բանակին հաղթելու գործում:

105 տարի անց՝ 2023-ին, պետությունը, որը 1918-ին ղարաբաղցի հարվածային հեծյալներն իրենց արյունով կերտում էին Արաքսի ափին, ընդդեմ մի քանի անգամ գերկշռող թուրք-ադրբեջանական թշնամու մեն-մենակ թողեց ղարաբաղցիներին ու ղարաբաղցիների Պաշտպանության բանակին:

Շուրջ 100 տարի պատմաբաններն իմացել, բայց չեն բարձրաձայնել, որ 1918-ի մայիսյան հերոսամարտերի օրերին Երևանի փողոցներում քիչ չէին մարդիկ, որ կարծում էին, թե պետք չէ թուրքերին դիմադրել ու թուրքերի հետ թշնամության պատճառը վանեցի, մշեցի, սասունցի և ցեղասպանությունից փրկված այլ փախստականներն են:

Սրա մասին իմացել ու ամոթից լռել են: Իսկ այդ ամոթը կրկնվեց 100 տարի անց, երբ 2018-ի հեղափոխությունը իշխանության աթոռներին վիժեց իսանների, որոնք արդեն պետական մակարդակով են քարոզում, թե թուրքերի ու ադրբեջանցիների հետ թշնամության պատճառը Ղարաբաղն ու ղարաբաղցիներն են:

ՈՒ դեռ մեծ հարց է, թե ինչ ընթացք կունենային 1918-ի հերոսամարտերը, եթե Արամ Մանուկյանը չգնդակահարեր Չոլախ Գևորգին ու նրա նմաններին:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3023

Մեկնաբանություններ