«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Հիմա ովքե՞ր են սրբապիղծները

Հիմա ովքե՞ր են սրբապիղծները
12.06.2025 | 11:13

ՔՊ-ական մի թափթփուկ պատգամավոր` Ալեքսանյան Վահագն անունով, Վանեցյանի և այլ քաղաքական գործիչների կողմից Եկեղեցուն աջակցելը որակել է որպես սրբապղծություն։

Փաստենք, որ դե յուրե և դե ֆակտո Եկեղեցու ղեկավարը Գարեգին Բ-ն է, եկեղեցական կարգով որևէ այլ նոր կաթողիկոս ընտրված չէ։

Հիմա ովքե՞ր են սրբապիղծները. Եկեղեցու պաշտպաննե՞րը, թե՞ թափթփուկ պատգամավորն ու իր ղեկավարը, որն ամեն օր հարձակվում է Եկեղեցու վրա։

Այն ժամանակ կաթողիկոսի հետ նկարվելն էլ պատմական էիք համարում,

հիմա էնքան եք հոռացել, որ արդեն նրան քաղաքացիական անունով եք դիմում։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ