Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՈՒսադիրային ահաբեկումը նրա արսենալում մնացած միակ գործիքն է

 ՈՒսադիրային ահաբեկումը նրա արսենալում մնացած միակ գործիքն է
08.07.2025 | 14:01

Որքան էլ դժվար լինի մի լարվեք, մի ջղաձգվեք, ավելորդ ներվ և էմոցիա մի քայքայեք: Դա ուղիղ ճանապարհ է դեպի սրանց թակարդ՝ անունն էլ հուսահատություն, որտեղ կսպառվի ձեր քաղաքական և հանրային պրոտեստանտ էներգիան: Այդ պրոտեստանտ և չհարմարվող էներգիան է նրանց ահն ու սարսափը, որը նրանք ջանում են պարպել:

Մեծ բան տեղի չի ունեցել մեզ հետ քան Արցախի հանձնումը: Այ, իսկ Փաշինյանի հետ տեղի է ունեցել մի բան որին նա սովոր չէ: Նա մնացել է քաղաքականապես անտեր: Նա մնացել է առանց արտաքին երաշխիքների, առանց քաղաքական կուրսի հավանության և հաստատման, առանց փաթեթի: Նա մնացել է լքված, թե հյուսիսի և թե արևմուտքի կողմից: Նա զգում է, որ այլևս բացի թուրքադրբեջանական «քաղաքական գերությունից» այլ պատվիրատու այլևս չունի: Եվրոպական բևեռին նա հետաքրքիր է բացառապես հակառուսական կսմտոցներ հասցնելու մակարդակով և Մակրոնի կիսաբերան հավանությանը արժանանալով: Նա արտաքին քաղաքական բացարձակ հենք, հենարան ու ռեսուրս չունի: Սա է պատճառը, որ հուսահատ ընկել և քերում է այդ ռեսուսը երկրի ներսում, որ կանգնելու տեղ ունենա, թշնամի ստեղծի և ցույց տա պայքար այդ համատեղ թշնամու դեմ:

Սա է պատճառը , որ Վեհարանը ասպատակելու և Կաթողիկոս գահընկեց անելու համար խմբեր ստեղծողը, որի մասին նա բաց հայտարարել է, ուսադիրավորների միջոցով ուրիշներին է մեղադրում խմբեր ստեղծելու մեջ: Մեկ ամիս է ասպատակում ու տեռոր է անում, բայց տեռորի մեջ մեղադրում ուրիշներին:

Դա է պատճառը, որ թուրքադրբեջանական պատվիրատուների պահանջով սնանկացնում և փակում է Արցախ գաղափարը, փոխում սահմանադրությունը, պատառոտում ու կարում երկրի քարտեզը, ձևավորում այլանդակ մի գաղափար՝ անունն էլ «իրական հայաստան»:

Դա է պատճառը, որ շուտով անցնելու է ավանդական և դերակատարություն ունեցող կուսակցությունների փակմանն ու քաղաքական գործունեության արգելմանը:

Դա է պատճառը, որ խլում է ռեսուրսային սեփականությունները ռեսուրսներ ունեցողներից, և ՀԷՑ-ը դեռ առաջին ծիծեռնակն է:

Դա է պատճառը, որ մեկ հայտարարությունից վախեցած արագ մեկուսացնում է Սամվել Կարապետյանին, որ նույնիսկ ադրբեջանցի իշխանություններին և ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխների հավանությանը արժանանա:

Սրանք են քաղաքականապես անտեր և վախեցած լինելու ֆոբիաները: Պատահական չէ, որ ձեր ամեն առավոտը սկսվում է ուժայինների այս կամ այն ասպատակության մասին լուրերով, որն ուղղորդվում է Մայր Աթոռի ահաբեկման գրառումով: Ուսադիրային ահաբեկումը նրա արսենալում մնացած միակ գործիքն է, որովհետև մյուս գործիքներից և երաշխիքներից նա այլևս զրկված է:

Նա կարող է ամեն ինչ, և նրա թվացյալ ուժը կարող է խաբկանք առաջացնել, որ «դե ինչ ուզում անում ա»: Դա ամենամեծ խաբկանքն է, որովհետև կիսահղի լինել հնարավոր չէ: Կամ պետք է ստեղծես բացարձակ փակ ու տոտալ վերահսկվող համակարգ, որտեղ նույնիսկ ձևական ժողովրդավարական և ֆորմալ էլեմենտները չեն գործելու, որովհետև վտանգավոր են, կամ պետք է համակերպվես, որ քո հանցագործությունների, արժեքային և բարոյական խզումների, մեղքերի ու դեֆեկտների ամենօրյա ցուցադրությունից հյուծվելու ես և փլվես:

Կրկին՝ նա կարող է անել ամեն ինչ, բայց չի կարող մեկ բան: Նա երբեք չի կարող պատասխանել Armine Ohanyan-ի երեկվա գրառմանը, որովհետև այն, ինչ անում է հիմա այս ժողովրդի հետ քաղաքականապես՝ ով նրան տվել էր ամենամեծ ռեսուրսն ու հավատը, նա նույնությամբ անում է իրեն ժամանակին աջակցած ու բարոյապես թիկունք դարձած իր ընկերոջ հետ: Բնույթ ու տեսակ է, որը խեղդվելու է իր բնույթի ու տեսակի մեղավորության բեռից ճիշտ այնպես, ինչպես «Խաթաբալադա»-ի անտուն ու անտեր գրողից սատանայի վերածված Համազասպը:

P.S. Խնայեք ձեր նյարդերն ու ուժերը էս ավերակները վերականգնելու և վերակառուցելու համար:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ