«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Նպատակը մեկն է՝ մարդկանց ապակողմնորոշել ու մոլորեցնել, պարզ ասած՝ դեբիլացնել

Նպատակը մեկն է՝ մարդկանց ապակողմնորոշել ու մոլորեցնել, պարզ ասած՝ դեբիլացնել
13.07.2025 | 19:15

Ֆեյսբուքը կարծես վերջին շնչում լինի։ Լրահոսը գովազդային աղբով լցնելուց հետո, եկավ աղբ հոլովակների, Reel-ների ժամանակը։ ԱԲ-ն է՛լ ավելի արագացրեց այդ պռոցեսը, ինչ կեղծ ու մանիպուլյատիվ վիդեոներ ասես չեն ստեղծվում ու տարածվում։ Եվ սոցցանցերը դրա դեմ ոչ մի կերպ չեն պայքարում, այնինչ, կես բառի համար օգտատերերը արգելափակվում էին։

Վերջին օրերին ՖԲ լրահոսը լցվել է աղբային գրառումներով, է՛լ քաղաքական` դիմադիր, ընդդիմադիր, է՛լ ճանաչողական, սովետական նոստալգիկ ու այլ տեսակի աղբ, ի՜նչ ասես չի հայտնվում պատիդ։ Էնպիսի փախած դեմքերի է բերում, որոնց ոչ թե գրառումները, այլ անվան առաջին տառն է նողկանք առաջացնում, նրանց չես կարդացել, չես լսել։

Եվ սա՝ իմ դեպքում։ Ես ամենապահանջկոտ օգտատերերից եմ, ամեն բան չեմ կարդում, չեմ դիտում, պատիս հայտնվել թույլ չեմ տալիս, հատկապես՝ քարոզիչների։ Պատկերացնում եմ՝ ինչ է կատարվում ուրիշների էջերում, Սովետաշենի աղբանոց վիճակ...

Սա միայն ՖԲ-ի նկատմամբ հետաքրքրության պակասի մասին է, սոցցանցերում լճացումը խորացվում է միտումնավոր։ Նպատակը մեկն է՝ մարդկանց ապակողմնորոշել ու մոլորեցնել, պարզ ասած՝ դեբիլացնել...

Արա Արայան

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ