Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թրամփը երբեք ինչ-որ պրիմիտիվ հայտարարության համար չէր ընդունի այս երկուսին

Թրամփը երբեք ինչ-որ պրիմիտիվ հայտարարության համար չէր ընդունի այս երկուսին
04.08.2025 | 14:17

Ըստ ադրբեջանական աղբյուրների, ուրբաթ օրը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփն ընդունելու է Նիկոլ Անհողին և Ալիևին, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարելու են խաղաղության իրենց մտադրության մասին:

Համոզված եմ, որ Թրամփը երբեք այդպիսի պրիմիտիվ հայտարարության համար չէր ընդունի այս երկուսին:

Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը կոնկրետ պարտադրի Նիկոլին զիջել «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ին, ինչը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ Սյունիքի մարզի մի մասի նկատմամբ և հայ-իրանական սահմանի դե ֆակտո վերացում և այդ ամենն արվելու է դե յուրեի շրջանակներում, որ Նիկոլ Անհողը կարողանա ավելի հեշտ խաբել ժողջանին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3955

Մեկնաբանություններ