Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

«Յալթա-2», ցավոք, տեղի չունեցավ, և աշխարհը չդարձավ անվտանգ

«Յալթա-2», ցավոք, տեղի չունեցավ, և աշխարհը չդարձավ անվտանգ
04.09.2025 | 10:05

Կայացած պայմանավորվածություններից Արևմուտքը կատաղության մեջ է

Ցավոք, չարդարացան որոշ քաղաքական գործիչների և վերլուծաբանների այն դրական սպասումները, թե վերջին օրերին կամ այսօր Պեկինում կկայանա «Յալթա- 2», և աշխարհի առավել հզոր ու միջուկային տերությունների, ներառյալ՝ արևմտյան աշխարհը ներկայացնող ԱՄՆ- ի, առաջնորդները կպայմանավորվեն նոր աշխարհակարգի, անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ՝ ի շահ պայմանավորվող պետությունների և ողջ մարդկության անվտանգության ու բարօրության, կամ կվերահաստատեն միասնական և անբաժանելի անվտանգության այն սկզբունքները, որոնք համաձայնեցրել էին Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին մոտ, 1945թ. փետրվարի 4-11-ը Յալթայում տեղի ունեցած Յալթայի կոնֆերանսի («Մեծ եռյակի» հանդիպման) ընթացքում:

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը թեև, ըստ էության, ընդունել էր ռազմամոլական Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված այսօրվա ռազմական շքերթի հյուրը լինելու և հանդիսավոր ընդունելությանը մասնակցելու համար Պեկին այցելելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերը և ավելի վաղ հայտնել Չինաստանի մայրաքաղաք այցելելու իր մտադրության մասին, սակայն ասպարեզից մի քանի օր անհետանալով, այդպես էլ չմեկնեց Պեկին:

Դատելով ամենից, Թրամփը գտնվում է գլոբալիստների, ջհուդամասոնների, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի Դեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող անդամների և իրենց քաղաքական հայացքներով, կողմնորոշմամբ ու պահանջներով նրանցից գրեթե չտարբերվող հանրապետականների մի մասի, ինչպես նաև Լոնդոնի, ԱՄՆ- ի արևմտյան մյուս դաշնակիցների և ԵՄ- ի ազդեցության տակ: Եթե, իհարկե, միաժամանակ ավելի վատ ենթադրություն չանենք հենց իր՝ Թրամփի վերաբերյալ…

Թրամփի՛, որը հանձինս Չինաստանի Տյանցզին քաղաքում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի, դրա ինչպես նաև Չինաստանում մի շարք երկրների առաջնորդների երկկողմ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների, տեսնում է ուղղակի մարտահրավեր իր «Ամերիկան առաջին տեղում» կարգախոսի և ԱՄՆ- ի նկատմամբ: Իրականում եթե դրանք մարտահրավեր են, ապա մարտահրավեր են ոչ թե ԱՄՆ- ի, այլ միաբևեռ աշխարհակարգի, աշխարհում ԱՄՆ- ի գերիշխանությանը հաստատմանը նպատակաուղղված և ուժի դիրքերից թելադրելու նրա քաղաքականության նկատմամբ:

Այնուհանդերձ, Չինաստանում նոր աշխարհակարգի շուրջ պայմանավորվածություններ կայացել են թեկուզ առանց ԱՄՆ- ի և հավաքական Արևմուտքի մասնակցության, և Արևմուտքը կատաղությունից ոռնում է:

Արևմտյան ԶԼՄ- ները, որոնք ուշադիր հետևել են Չինաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին, Պեկինում երեք առաջնորդների հանդիպումը աննախադեպ տեսարան և ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխության խորհրդանիշ են անվանել: Ինչպես նշել են նրանք, «աննախադեպ տեսարանում Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Պեկինում Հաղթանակի շքերթի ժամանակ ավելի քան 20 համաշխարհային առաջնորդներից բաղկացած խումբ են ղեկավարել»: Այս առումով նրանք սխալվել են միայն մի հարցում. օրինակ, Նիկոլի, Ալիևին և հյուրերից որոշներին համաշխարհային առաջնորդ անվանելը նույն է, թե պոռնիկին կույս անվանես:

«Աշխարհաքաղաքական լանդշաֆտում կտրուկ փոփոխությունները՝ հակամարտությունն Ուկրաինայում և, որ հատկապես կարևոր է, Դոնալդ Թրամփի վերընտրությունը, միավորել են Սի Ցզինպինի, Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ջանքերն այն հարցում, ինչը շատ դիտորդներ անվանում են ուժերի գլոբալ հավասարակշռության արմատական փոփոխություն»,- իր վերլուծական նյութում գրել է բրիտանական «The Guardian» («Գարդիան») օրաթերթը։

Չորեքշաբթի առավոտյան այս առաջնորդներից երեքը ղեկավարում էին ավելի քան 20 համաշխարհային առաջնորդների մի խումբ, որոնք շարժվեցին դեպի Պեկինի Տյանանմեն հրապարակի տրիբունա՝ դիտելու Հաղթանակի օրվա շքերթը, որը նշում է գլոբալ հակամարտության ավարտը, որը ութ տասնամյակ առաջ հանգեցրեց առաջին սառը պատերազմին:

Չնայած նրան, որ նա (Թրամփը.- Ա. Հ.) հրավիրվածների ցուցակում չէր, ԱՄՆ- ի նախագահը հասկացրեց, որ հետևում է Չինաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: «Truth» սոցիալական ցանցի խայտառակ գրառման մեջ Թրամփը Սի Ցզինպինին հիշեցրել է 80 տարի առաջ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի գործում ԱՄՆ դերի մասին՝ հավելելով. Խնդրում եմ, փոխանցեք իմ ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք մասնակցում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ դավադրությանը»:

Ինչպես գրել է «The Guardian»- ը, Սի Ցզինպինի, Պուտինի և Կիմ Չեն Ընի՝ պատմության մեջ առաջին հանդիպումն այնքան խորհրդանշական էր, որ այն սպառնում էր ստվերել Չինաստանի մայրաքաղաքի փողոցներով անցնող վիթխարի ռազմական շքերթը: Պեկինից եկող կադրերն ապացուցում են, որ «ցնցումների առանցքը», որի կորիզը Սի Ցզինպինն է, դուրս է եկել վարկածների շրջանակներից ու մտել իրական քաղաքականության խճճված ոլորտ:

«Դեռ պետք է տեսնել, թե ինչպես է տպավորիչ ֆոտոսեսիան կյանքի կոչվելու, բայց մայրաքաղաքների առաջնորդները՝ Վաշինգտոնից և Լոնդոնից մինչև Տոկիո և Սեուլ, հետաքրքրասիրության և տագնապի խառնուրդով հավանաբար հետևում են տեղի ունեցողին»,- եզրափակել է բրիտանական պարբերականը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ