Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Որս ենք դարձել՝ չորս կողմից մինչև ատամները զինված որսորդների համար

Որս ենք դարձել՝ չորս կողմից մինչև ատամները զինված որսորդների համար
07.12.2024 | 07:55

Պատերազմը հենց այն ջնջոցն է, որը ջնջում է բոլոր օրենքներն ու պայմանագրերը և գրում է նոր էջից՝ հաղթողի թելադրանքով: Եվ սա աշխարհի պատմությունն է:

Էնպես որ, հեծանիվ մի հայտնաբերեք ձեր «միջազգային օրենքներով»: Դրանք րոպեների ընթացքում կորցնում են իրենց ուժն ու գործառույթները, երբ կողմերն իջնում են մարտի դաշտ:

Այսօր էլ աշխարհը կանգնած է այս ջրբաժաններից մեկի առաջ, իսկ մենք, մեր իշխանության թշնամահպատակության պատճառով, որս ենք դարձել՝ չորս կողմից մինչև ատամները զինված որսորդների համար:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ