Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երբ աշխարհը սևուսպիտակ է դառնում

Երբ աշխարհը սևուսպիտակ է դառնում
23.02.2025 | 16:49

Փետրվարի 23-ը Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է

Մինասին երկու անգամ են սպանել. մի անգամ նկարներն են սպանել, իսկ հետո՝ իրան, ու դժվար ա ասել, թե էդ սպանություններից որ մեկն ա ավելի ծանր կորուստ՝ հա՛մ իր համար, հա՛մ մեր համար. երկուսն էլ գնահատման չեն ենթարկվում, չկա էդ կորուստները գնահատելու չափանիշ։ Ո՞նց գնահատես, երբ մարդ հանկարծ դադարում ա գույները տեսնել, ու աշխարհը սևուսպիտակ ա դառնում։

Իսկ եթե մի ամբողջ ազգ ա դադարում գույները տեսնե՞լ, ու համ էլ գունային հիշողությունն ա կորցնու՞մ՝ մոռանում ա իր մտքում մնացած գունավոր պատկերները։ Մեր հետ հենց դա կատարվեց 1972 ու 1975 թվերին։

Մինաս Ավետիսյան, Մարիամի դիմանկարը, 1974 թ.

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6913

Մեկնաբանություններ