-
08.05.2020|
09:31
3 տարի առաջ՝ 2017-ի մայիսի 7-ին Էմանուել Մակրոնն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ: Եռամյակը համընկավ COVID-19-ի պանդեմիայի և ածանցյալ աննախադեպ տնտեսական անկման հետ: Ելիսեյան պալատում չեն պատրաստվում նշել եռամյակը: Իրոք, հիմա տոնի ժամանակ չէ՝ Ֆրանսիայի քաղաքական, տնտեսական ու սոցիալական օրակարգը կառուցվում է կորոնավիրուսի դեմ պայքարի և հարուցած տնտեսական ճգնաժամի շուրջ:
-
08.05.2020|
00:23
«Թերևս ոչ ոք այնքան ուրախ չէ բացասական գոտի ամերիկյան նավթի գների անկման համար, որքան Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»։
-
08.05.2020|
00:17
Վերջին օրերին ակնհայտորեն սկսեցին ուրվագծվել համավարակից առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքները հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա։ Որոշ ժամանակ այդ գործընթացները երկրորդ պլան էին մղվել, քանի որ հասարակությունն ու իշխանությունը, տարված լինելով համավարակի հետ կապված խնդիրներով, կարծես թե դրանք առաջնային չէին համարում։
-
08.05.2020|
00:09
Նախ՝ ԱՆԱՆՑԻ մասին. այսօր Շուշիի ազատագրման օրն է: Տա Աստված, որ 21-րդ դարում էլ ունենանք այդպիսի մի օր ու այդպիսի հաղթանակ: Թեև ասում են՝ պարտությունն է որբ, հաղթանակը ունի բազում տերեր, մեր պարագայում ստացվեց, որ հաղթանակը թե որբ էր, թե բազում տերեր ունի:
-
07.05.2020|
10:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ խումբը փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ՝ առաջիկայում կդադարեցնի աշխատանքը: ԱՄՆ-ը առաջին տեղում է վարակվածների թվով (1,2 միլիոն), մահերի թվով՝ 70 000 մարդ:
-
07.05.2020|
10:21
Ֆրանսիացիները կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ավելի շատ են վստահում վարչապետ Էդուար Ֆիլիպին, քան նախագահ Էմանուել Մակրոնին՝ մայիսի 5-ին հաղորդել է Ifop հետազոտական ինստիտուտը:
-
06.05.2020|
08:54
Այս պահին չկա որևէ ապացույց, որ կորոնավարակի աղբյուր կարող էր լինել Ուհանի հետազոտական լաբորատորիան՝ հաղորդել են հետախուզության աղբյուրները Guardian-ին:
-
06.05.2020|
08:48
Մայիսի 4-ին ԵՄ-ն օնլայն կոնֆերանս անցկացրեց COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն անհրաժեշտ միջոցների հավաքման համար: ԵՄ-ն 1 միլիարդ եվրո է հատկացրել պատվաստանյութի մշակման միջազգային ջանքերի համար՝ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
-
05.05.2020|
10:52
France Inter ռադիոկայանը մայիսի 4-ին իր կայքում զետեղել է Միշել Ուելբեկի նամակը: Ժան Պոլ Սարտրի ու Ալբեր Կամյուի ժամանակներից ամենահայտնի ֆրանսիացի գրողը նկարագրում է իրականությունը COVID-19-ի պանդեմիայից ու կարանտինից հետո:
-
05.05.2020|
10:47
Հետկորոնավիրուսային դարաշրջանը վերջ կդնի չափազանց երկարած շրջանին, որում գտնվում էր աշխարհը համարյա երկու տասնամյակ դեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո: 19 տարի գլոբալ վտանգների ժանյակը այս կամ այն կերպ մնում էր այդ «բացարձակ իրադարձության» ստվերում, որ այդքան ողբերգական սկսեց նոր դարը: