Ի՞նչ կլինի, եթե դատաքննության ընթացքում դատավորը կողմերին ներկայացնի իր բիզնեսի մասին պատմող տեսահոլովակը: Այլ կերպ ասած` գովազդի իր բիզնեսը: Կամ` դատախազը, բանուգործը թողած, սոցիալական կայքերի իր էջերում գովազդի իր անձի հետ ուղիղ փոխկապակված գեղեցկության սրահը...
Վերջին մի քանի օրերի նախաձեռնությունները հուշում են, որ քպ-ական խունտան անցել է երիտասարդ կադրերի ու համակիրների հավաքագրմանը և երիտասարդության վրա ներգործելու նոր գործիքակազմերի մշակմանը...
Ճանաչողական պատերազմում թշնամի պետության կողմից կատարվեց ամենաբարդ աշխատանքներից մեկը՝ «ազգային և պետական շահերի պաշտպան» գործակալների աճեցումը հակառակորդ հասարակությունում...
Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխման իրենց պահանջի մասին։ Դրանից հետո այսօր դրա մասին խոսել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը՝ NE Global-ին տված հարցազրույցում...
Սպիտակ տունը հրապարակել է այն օտարերկրյա առաջնորդների ցուցակը, որոնք աջակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությանը Նոբելյան խաղաղության մրցանակի ստացման հարցում։ Այս մասին հրապարակումը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական էջում...
1920 թ. հունվարին Ազգերի լիգան և առաջին հերթին Մեծ Բրիտանիան անսպասելի որոշեցին դե ֆակտո ճանաչել Անդրկովկասյան հանրապետությունների անկախությունը։ Պատճառներից հիմնականը դեպի Անդրկովկաս շարժվող Կարմիր բանակի ճանապարհին, ի դեմս նորանկախ պետությունների, պատվար կառուցելն էր...
Գալու է ժամանակ ու պարզվի, որ իրավապահ համակարգի որոշ պաշտոնյաներ ոչ միայն քրեական գործեր են հորինել Նիկոլի ցուցումով նրա ընդդիմադիրների դեմ, այլ նաև իրենց գործողությունների առանձին քայլեր համաձայնեցրել են նրա հետ ու գործել հավանությունը ստանալուց հետո...
Տնտեսական հզորությունը, լինելով շատ կարևոր եզակի հիմք որևէ երկրի աշխարհաքաղաքական հզորության և նրա ազդեցիկ լինելու համար, ինքնին, առանց նպատակային ձևով ռազմական բնույթի ուժի վերածվելու աշխարհի կառավարման լուրջ գործերին մասնակցել չի կարող...
Ակնհայտ է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարի էյֆորիան բավականին բարձր է։ Այդ երկրի իշխանական փորձագիտական դաշտում ակտիվ քննարկվում է այն, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին տարածաշրջանում ընտրել է որպես իր դաշնակիցը...