ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.12.2019 | 00:08
Ո՛վ դուք, որ ծա­րա­ված եք, գնա­ցե՛ք ջրի, և դուք, որ բո­լո­րո­վին ար­ծաթ չու­նեք, գնա­ցեք գնե­ցե՛ք ու կե­րեք ա­ռանց ար­ծա­թի և ա­ռանց գի­նու հա­մար վճա­րե­լու։ Բայց ին­չու՞ ար­ծա­թով ճարպ եք գնում և ոչ թե հաց, ձեր վաս­տակն ին­չու՞ կշ­տա­նա­լու հա­մար չեք ծախ­սում։ Լսե­ցե՛ք ինձ և բա­րիք­նե՛ր ճա­շա­կե­ցեք, ու բա­րու­թ­յան մեջ ձեր հո­գի­նե­րը վա­յելք պի­տի զգան։ Ա­կա՜նջ դրեք ինձ ու հետևե­ցե՛ք իմ ճա­նա­պար­հին։ Լսե­ցե՛ք ինձ, և ձեր հո­գի­նե­րը կապ­րեն բա­րու­թ­յան մեջ, և ես ձեզ հետ հա­վի­տե­նա­կան ուխտ կկն­քեմ` շնոր­հե­լով ձեզ Դավ­թին խոս­տաց­ված ա­նանց սր­բու­թ­յուն­նե­րը։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 55. 1-3
Դիտվել է՝ 2877

Մեկնաբանություններ