Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն
14.01.2025 | 17:19

Իմ հայրենիք, ցուրտ է,

վրադ մի բան գցիր,

դեռ փչում է սուտը,

վրադ սիրտս գցիր։

Ինձ ասում են՝ հաշտվիր,

էլ հայրենի՞ք մնաց,

չեկավ կռվի դաշտից,

Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին,

ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,

ոչ ոքի մի լսիր,

մի բան գցիր վրադ։

Իմ գիրը քո մասին

լոկ բառեր չէ վհատ,

դու միայն ինձ լսիր,

մի բան գցիր վրադ։

ՈՒ դաշտերով անցիր,

մինչ երգերս հասնեն,

վրադ մի բան գցիր՝

Տղերքը չմրսեն:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 6146

Մեկնաբանություններ