-
16.10.2020|
00:01
Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի։ Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին հենց իրենց կորստի դեմ հանդիման։
-
12.10.2020|
23:00
Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մեջ։ Քո ձեռքը բարձրացրու՛ օտար ազգերի վրա, և նրանք թող տեսնեն քո զորությունը։
-
09.10.2020|
00:02
Զորությունների Տե՛ր Աստված, մինչև ե՞րբ պիտի բարկանաս քո ծառաների աղոթքի վրա։ Մեզ արտասվախառն հացով սնեցիր և անչափ արտասուք խմեցրիր մեզ։ Մեզ դարձրիր նախատինքը մեր հարևանների և ծաղրուծանակը մեր թշնամիների։
-
06.10.2020|
00:01
Լիառատ աչքով փառավորի՛ր Տիրոջը և նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։ Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ և ընծա մատուցելիս, և ուրախությա՛մբ ընծայիր տասանորդը։
-
02.10.2020|
00:02
Բարձրյալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերությունները և ոչ էլ դրանց շատությամբ է քավություն տալիս մեղքերին։
-
29.09.2020|
00:00
Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց հույսն իրենց փրկարարի վրա է։ Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մեկից երկյուղի կասկած չի ունենա, ոչ ոքից չի վախենա, քանզի նրա հույսը Տերն է։ Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։
-
25.09.2020|
00:01
Ով սիրում է իր որդուն, պետք է հաճախակի պատժի նրան, որպեսզի ուրախ լինի վերջում։ Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։
-
18.09.2020|
00:02
Քանի դեռ կենդանի ես, և շունչդ վրադ է, թող ոչ մեկը չփոխարինի քեզ, քանզի ավելի լավ է, որ որդիներդ քո կարիքը զգան, քան դու նայես նրանց ձեռքին։ Քո բոլոր գործերի մեջ գլխավո՛ր եղիր։ Քո պատվի վրա պարսավանք մի՛ բեր։
-
15.09.2020|
00:06
Լավ է առողջ և ուժեղ աղքատը, քան հաշմված մարմնով հարուստը։ Լավ է առողջությունն ու առույգությունը, քան ամեն տեսակի ոսկին, և լավ է կարող մարմինը, քան անսպառ հարստությունը։
-
11.09.2020|
00:04
Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։
ոնային հասցե՝ info@irates.am