-
04.05.2022|
20:52
Օբյեկտիվ հոգեբանությունը ավելի ստույգ կոչվում է բնազդաբանություն:
Այն նյարդային հոգեկան գործունեությունը դիտարկում է զուտ օբյեկտիվ տեսանկյունից` որպես բնազդային երևույթ, որն առաջանում է արտաքին ազդակներից:
-
27.04.2022|
07:32
Առ Աստված տանող եւ Աստծուց հեռացնող ճանապարհը մեկն է: Պարզապես մոտենալիս դեմքով ենք դեպի Աստված, հեռանալիս մեջքով:
-
24.04.2022|
10:22
Եղեռնը արևմտահայ քրիստոնյայի աղոթքի լռության կամ սխալ բովանդակության արձագանքն էր. կյանքը հնարավոր է հոգու և մարմնի համատեղ կենսունակությամբ, մահը վրա է հասնում ոչ միայն մարմնի՝ կյանքի հետ անհամատեղելի վիճակից, այլև գլխավորապես ոչ կենսունակ հոգու պարագայում, երբ մի ողջ ազգ իր իսկ համար աննկատելի կերպով կորցնում է այդ կենսունակությունը, հետևանքը լինում է անդառնալիորեն ողբերգական:
-
23.04.2022|
09:34
Մարդկությունը իր ձմեռն է ապրում, ոմանք գարնան, ոմանք՝ սառցի դարաշրջանի ակնկալիքով:
Մարդկության պատմության չորս շրջափուլերը, տարվա չորս եղանակների և մարդու կյանքի չորս փուլերը՝ մանկության, պատանեկության, երիտասարդության և ծերության նման, հաջորդեցին իրար:
-
14.03.2022|
07:23
Աղոթքը միաժամանակ Աստծո որոնումն է և հանդիպումն է Նրա հետ, որը վերաճում է հաղորդակցության: Այսինքն, աղոթքը և՛ գործունեություն է, և՛ վիճակ, նաև որոշակի փոխհարաբերություն է Աստծո հետ ու վերաբերմունք` արարածների նկատմամբ:
-
04.03.2022|
11:36
Շատ մարդիկ այն համոզումն ունեն, թե իրենք կարող են Աստծուն ինչպես հարկն է ծառայել և պաշտել, եթե ըստ պատշաճի չհարգեն ու չընդունեն Նրա սպասավորներին՝ քահանաներին, ում Տերը ինքը կարգեց՝ որպես աստվածային շնորհների տնտեսներ և մատակարարներ:
-
03.03.2022|
11:21
Ընդհանրապես, աղանդը հոգևոր հյուծախտ է և աղվեսադրոշմ այն ընդունողի ճակատին, լինի անհատ քաղաքացի, թե հոգևորական, ազգ, թե Եկեղեցի:
-
02.03.2022|
11:58
Մարդը իր սերունդների մեջ փնտրում է իր դրախտը: Աշխարհ է գալիս մեկը, ով կարծես թե չկար ու եղավ, և բերում է իր հետ մի բան, որ մի ժամանակ կար, բայց կորսվեց:
-
01.03.2022|
12:42
Հորդորում է Տերը իրենց կյանքը համատարած հոգսի վերածող մարդկանց՝ հետամտեք Աստծո արդարությունը, որպեսզի ձեր առջև բացվի Աստծո ողորմության դուռը, որովհետև այդ դռան միակ բանալին Աստծո արդարության հանդեպ նախանձախնդրությունն է:
-
27.02.2022|
11:12
Հոգևոր խելք է անհրաժեշտ սեփական անձը քննելու համար, քանզի, ինչպես տեսնում ենք առօրյայում, խելագարի վարք են դրսևորում միայն ուրիշների գործերը քննողները, որոնք միաժամանակ լվանում են ոմանց ոսկորները, ոմանց` ուղեղները: