Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Նրա կտավներին նայելիս կարծես ավելի դյուրին ես շնչում»

«Նրա կտավներին նայելիս կարծես ավելի դյուրին ես շնչում»
20.10.2017 | 09:33

Վերոնշյալ խորագրի ներքո 2017-ի մայիսին Մինսկում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրությունը կազմակերպել էին Բելառուսի և Հայաստանի մշակույթի նախարարությունները, Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը։ Նրանց համատեղ ջանքերով հրատարակվեց «Фараон Мирзоян» շքեղ պատկերագիրքը` բելառուսերեն, ռուսերեն և անգլերեն։

-Պարոն Միրզոյան, ներկայացրեք ցուցահանդեսը մեր թերթի ընթերցողներին։
-Հրաշալի էր կազմակերպված և բավականին ներկայանալի։ Ցուցադրվեցին 50-ից ավելի աշխատանքներ, գեղանկարչություն և գրաֆիկա։ ՈՒշագրավ մի հանգամանք նշեմ. վերջին հայ նկարիչը, որի անհատական ցուցահանդեսն է բացվել պետական մակարդակով Բելառուսի մայրաքաղաքում, Մարտիրոս Սարյանն էր։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարը, պետական բարձրաստիճան այրեր ու տիկնայք, ճանաչված հասարակական և մշակութային գործիչներ։ Այդ ցուցահանդեսի հիման վրա մի որոշում կայացվեց` 2018-ի սեպտեմբերին մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ, կազմակերպել մի աննախադեպ ցուցահանդես` «Հայ կերպարվեստը Սարյանից մինչև մեր օրերը» խորագրով։ Այն կբացվի Բելառուսի ազգային գեղարվեստական թանգարանում, որը և Հայաստանի ազգային պատկերասրահը համատեղ ջանքերով և, կասկած չունեմ, բարձր մակարդակով կյանքի կկոչեն այս աննախադեպ նկարահանդեսը։ Հստակեցնեմ, որ այն միջպետական միջոցառում է, որը կայանալու է երկու երկրների արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների հովանու ներքո։
-Բելառուսը` կերպարվեստագետի Ձեր հայացքով։
-Սա այն եզակի երկրներից է, ուր նկատելի է առաջընթացը կյանքի բոլոր բնագավառներում` սկսած առաջատար գիտական տեխնոլոգիաների ներդրումից, վերջացրած մշակույթով։ Նրանք ի սկզբանե ճիշտ ճանապարհ ընտրեցին։ Ե՛վ Մինսկում, և՛ մայրաքաղաքից դուրս նկատելի է պետությունը, մաքրություն և կարգուկանոն են ամենուր, ժողովուրդն ապահովված է աշխատանքով, չնայած մի փոքր դժգոհ է նաև և ձգտում է ավելի բարեկեցիկ կյանքի։ Ի մասնավորի շատ ավելի հիմնարար է բելառուսական իշխանությունների վերաբերմունքը հանդեպ իրենց ազգային արվեստն ու կերպարվեստը։

Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը կայացել է «Հայկական ուրվագիծ» խորագրի ներքո և լայնորեն լուսաբանվել Բելառուսի և՛ պետական, և՛ հանրային լրատվամիջոցներով։ Տեղին են մեջբերումները «Беларусь сегодня» ռուսալեզու հանրապետական թերթից. «Նրա աշխատանքները էապես տարբերվում են նախորդ` մեր Նիկոլայ Իսաևի ցուցահանդեսից։ Հավանաբար այնքան ուժեղ են տարբերվում, որքան տարբերվում է Հայաստանը Բելառուսից»։


«Փարավոն Միրզոյանի բոլոր կտավները սիրո խոստովանության են նման։
Հայ նկարիչը նկարում է արագ և ոգեշունչ։ Եվ նրա հուզմունքը փոխանցվում է հանդիսատեսին։ Նրա կտավներին նայելիս, կարծես, ավելի դյուրին ես շնչում»։
Ոչ պակաս հետաքրքիր է Բելառուսի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Վլադիմիր Պրոկոպցովի մեկնաբանությունը. «Բելառուսական հանդիսատեսի` նկարիչների, արվեստաբանների, թանգարանագետների և պարզապես հասարակ այցելուների համար Փարավոն Միրզոյանի` հայ ժողովրդի ինքնատիպ գեղանկարչի անհատական ցուցահանդեսը Բելառուսի Հանրապետության Ազգային թանգարանում բաց պատուհան է դեպի տիեզերք, որտեղ Վարպետի վառ աստղը դեպի իրեն է ձգում տաղանդի և խորհրդավորության լույսով»։


Մեջբերենք նաև ՀՆՄ արվեստաբանական բաժնի նախագահ Մարինա Ստեփանյանի վերլուծական նյութից մի դրվագ. «Փարավոն Միրզոյանը նկարիչ է, որը վերապրում է կյանքը բոլոր մանրուքներով, դրանք դարձնում է ոչ միայն նշանակալի, այլև փոխանցում է դրանց թաքնված հմայքն իր գեղանկարչական տաղանդով, ինչին նա վերաբերվում է ինչպես մեծ շնորհի, որն օգնում է տեսնելու աշխարհը լուսավորության մեջ։ Չնայած նա հիանալի գիտի, որ այդ աշխարհն ունի իր շրջադարձված տարբերակը»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ