Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ո՞վ է այդ Սոմոսան

Ո՞վ է այդ Սոմոսան
27.04.2018 | 00:30

Հայաստանում քաղաքական իրադրությունը փոփոխվում է վայրկյանների պարբերականությամբ: Սերժ Սարգսյանի խաղից դուրս գալով` «կողմերը» հստակվում են, իսկ վարագույրի ու գորգերի տակ ընթացող գործընթացները` կամաց-կամաց հասկանալի դառնում: Շարունակենք դիտել խաղը:


Աշխարհաքաղաքական ուրվագծեր. Ռուսաստանը կրկին «կացնային» տարբերակ է նախընտրել: Ընդ որում՝ ԵԱՏՄ տարածքում աշխատող, աշխարհաքաղաքականում` ոչ: Ռուսաստանը փորձում է ֆորբսահայ օլիգարխիային գումարել տեղական օլիգարխիան, ստանալ իրեն անհրաժեշտ հավասարումը: Հստակ տեղեկություն ունենք, որ նախորդ օրը հանդիպել են Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Կարեն Կարապետյանը և պայմանավորվածություն ձեռք բերել ապագա քայլերի առնչությամբ: Սա (ասենք անկեղծ) չաշխատող տարբերակ է, որովհետև փողոցը կանգնած է և կանգնած է պինդ, արևմտյան «բարձր հովանու» ներքո: Գրագետ կլիներ, եթե Ռուսաստանը հաշվի նստեր այս հանգամանքի հետ և կարողանար գտնել ոսկի միջինը:


Արևմուտք. Արևմուտքն այս խաղում առաջնորդվում է բացառապես իր քաղտեխնոլոգիաներով, որոնք խիստ բարեհաջող գործարկվել են այլ երկրներում: Ասել, թե դրանք միանշանակ հաջողություն են բերել, ճիշտ չի լինի, այնուհանդերձ, առ այս պահն արևմտյան ընդհանուր խաղը վիրտուոզ էր, քանի դեռ խաղի մեջ էր Սերժ Սարգսյանը, որովհետև աշխարհաքաղաքական խաղացողների պլան «ա»-ն (և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի) Սերժ Սարգսյանին խաղից հանելն էր, որպեսզի իրենց խաղացողին, իսկ իրականում իրենց շահերն ամրակայեն Հայաստանում: Ընդ որում՝ մեկընդմիշտ և առանց կիսատոների, քանզի տարածաշրջանում Հայաստանն անչափ կարևոր է թե՛ իր աշխարհաքաղաքական, թե՛ քաղաքակրթական, թե՛, որպես առաջին քրիստոնյա երկիր, էներգետիկ-հոգևոր առումներով:
Կդառնա՞ Նիկոլը Արևմուտքի Սոմոսան, Նիկոլը, որն իր խաղն սկսել էր, կարծես, Կարեն Կարապետյանի հետ (տե՛ս Էդմոն Մարուքյանի տողատակային երբեմնի բարձրաձայնումները): Կարծում են` առժամանակ այո, կդառնա, քանի դեռ Նիկոլի էներգետիկան բավականացնում է խաղն իր ձեռքում պահելուն:

Այնուհանդերձ, արձանագրենք նաև, երբ նրա «տակից» հանվեց ռուսաստանյան ռեսուրսը` հանուն Կարեն Կարապետյանի, երբ նրան սկսեցին միանալ ինչ-ինչ ուժեր, Նիկոլի և հավաքված ժողովրդի էներգետիկան նույնպես փոխվեց, որովհետև նույն այդ ժողովուրդը, որը «մեծագույն» հավատով գնում էր Նիկոլի հետևից, ենթագիտակցորեն հիշում էր, որ ժամանակին (2007 թ.) Նիկոլն ընտրությունների էր գնում «Ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ դոդացմանը» նախընտրական կարգախոսով (տե՛ս այդ օրերի մամուլը): Ժողովուրդը ենթագիտակցորեն հիշում էր, որ Նիկոլն այն յոթ պատգամավորների թվում էր, որոնք դեմ քվեարկեցին, որ Հայաստանը մաս կազմի ԵԱՏՄ-ին, հետո էլ «Ելք» պատգամավորների թվում էր, որ պահանջում էր Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից, իսկ այս օրերին, արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, նա տրամագծորեն հակառակն ասաց:
Հիմա կարող է, չէ՞, գտնվել մեկը, որ Նիկոլին ասի. «Դուք, պարոն Փաշինյան, պայքարի ելաք Սերժ Սարգսյանի դեմ, նրա խոսքերի դրժման արդարացի հիմքով, երբ վերջինս ասել էր` չեմ դառնալու վարչապետ, իսկ հիմա գրեթե տրորում եք նույն ճամփան, չեք դավանում այն ամենը, ինչի համար, գոնե ԵԱՏՄ մասով, արել է, ավելին` մեջբերում եք անվերջ Մարիա Զախարովային»:


Մի քանի խոսք էլ պառլամենտական մեծամասնության և ԲՀԿ-ի մասով: Չի բացառվում, որ ժողովրդի կողքին «հայտնված» ԲՀԿ-ն իր թեկնածու Գագիկ Ծառուկյանով մասնակցի վարչապետական ընտրություններին, ինչը, եթե անկեղծ, շատ կհեշտացնի ՀՀԿ-ի գործը, որն անպայմանորեն ու միահամուռ կքվեարկի Կարեն Կարապետյանի թեկնածության օգտին և առնետավազքի «չի ենթարկվի»:
Բոլոր դեպքերում, սպասենք, մանավանդ որ մինչև մայիսի մեկը դեռ ժամանակ կա` հայաստանյան ամեն վայրկյան փոփոխվող քաղաքական իրադրության պայմաններում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

="h2">Սոցցանցային գրառումներ
Հերիք գավառական խեղճությամբ տառապեք
Հերիք գավառական խեղճությամբ տառապեք

Բաժնի բոլոր նորությունները »

Հրապարակախոսություն

Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)
Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը