«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Դուք էլ զբաղվեք Վրաստանի դեսպանի գործերով

Դուք էլ զբաղվեք Վրաստանի դեսպանի գործերով
07.11.2024 | 19:34

Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։

Պետական լրատվամիջոց «Արմենպրես»-ը, ենթադրում եմ, զանգել է է՛լ ԱԳՆ, է՛լ կառավարության աշխատակազմ, գուցե վարչապետի մամուլի ծառայություն ու, փաստացի այդ պատկան տեղերից պատասխան չստանալով, զանգահարել է մեր երկրում Վրաստանի դեսպանին։ Դեսպանը չէր մերժել, բայց դե ասել էր այն, ինչ պարտավոր էին ասել մեր՝ Հայաստանի պատկան մարմինները։

Հիմա մտածում եմ՝ դե, եթե պետք է մեր պաշտոնյաների տեղը վրաց դեսպանը զբաղվի մեր գործերով, ուրեմն, թող մերոնք էլ զբաղվեն այդ դեսպանի, օրինակ՝ անձնական, կենցաղային գործերով․ չէ՞ որ, նա զբաղվում է իրենց տեղը, իրենց գործերով։ Թող, օրինակ, Արարատ Միրզոյանը մի լավ «պիլեսոս» անի դեսպանի կաբինետը, վարչապետի Արայիկ Հարությունյանը կարող է, օրինակ, դեսպանի համար մի հատ վիսկիով կոկտեյլ խառնի՝ հյուրասիրի և այդպես։

Թե չէ, որ ահավոր ամոթ է, դա մի կերպ մարսում ենք, գոնե արդարությունը վերականգնվի, դուք էլ էդ մարդու տեղը մի բան արեք։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 4748

Մեկնաբանություններ