Ստախոսության ու մանիպուլյացիայի ոլորտում Նիկոլն այսօր ինքն անգամ իրեն է գերազանցել:
Երբ «բացատրում» էր, թե ինչու է իր կառավարման շրջանում կրկնապատկվել մեր երկրի արտաքին պարտքը, ու՞ր են գնացել այդ միլիարդները, ասել է՝ զենք ենք առել: Մնացածը՝ տեսանյութում (hղումը՝ https://www.facebook.com/watch?v=1357618115711636):
Արտաքին պարտք Հայաստանը վերցնում է բացառապես կնքված միջազգային վարկային պայմանագրեր/համաձայնագրերով: Պատկերավոր ասած, առանց թղթի, ֆինանսատու ոչ մի կազմակերպություն, կառույց կամ պետություն ո՛չ Հայաստանին ու ո՛չ որևէ այլ երկրի միլիոններ ու միլիարդներ պարտք չի տալիս:
Իսկ այդ պայմանագրերը վավերացվում են ԱԺ կողմից: Պարտադիր: Նախապես ՍԴ-ն տալիս է իր եզրակացությունը, հետո քննարկվում է ԱԺ համապատասխան երկու հանձնաժողովներում, հետո արդեն ԱԺ լիագումար նիստում այդ պայմանագրերը քվեարկությամբ վավերացվում են: Բաց ու հրապարակային եղանակով, բոլորիս աչքի առաջ:
Մի կողմ դնենք հանգամանքը, որ զենք գնելու համար Հայաստանին արտաքին ֆինանսատու կազմակերպություններն ու օտար պետությունները հազիվ թե վարկ/պարտք տային (հաշված բացառություններ նախկինում եղել են, այն էլ միայն ՌԴ-ի ուղղությամբ: Բայց սա լրիվ այլ թեմա է, ու Նիկոլի թվերին, գրեթե վստահ եմ, որ այդ մեխանիզմը չի կրկնվել):
Ախր, ԱԺ-ի կողմից վավերացված բոլոր այդ վարկային համաձայնագրերը ցանկացած լրագրող կարող է հանել, ուսումնասիրել ու պարզել, թե այդ ո՞ր մի վարկային պայմանագիրն է ուղղված եղել «զենք առնելուն»:
Սուտ, բայց է՞ս բոյի ու է՞ս լենքի:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ