Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Գործակալական ցանցի մասին խոսում է մի անձ, ով իշխանություն է զավթել հայտնի գործակալական ցանցերի ուղղակի ազդեցությամբ

Գործակալական ցանցի մասին խոսում է մի անձ, ով իշխանություն է զավթել հայտնի գործակալական ցանցերի ուղղակի ազդեցությամբ
14.11.2025 | 15:08

ՈՒղիղ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց «իրական Հայաստան» կոչվող ցնդաբանության մասին հայտնի գաղափարը: Իր և իր սթաֆի համար հստակ արձանագրեց, որ Արաքս գետից այն կողմ հայի ու հայկականության հետ կապող ոչինչ չկա, որ Արևմտյան Հայաստանն Արմավիրն ու Թալինն են, ընդգծեց, թե «ինչի՞ չեն ասում՝ ես բնիկ դիլիջանցի եմ, այլ ասում են՝ մշեցի ու սասունցի եմ». բորբոքվեց, բղավեց, ապա՝ սափրվեց:

Այս իրադարձությունից հետո միանգամից լայն թափով սկսվեց հայկական իրական արժեքների ու գոյաբանական նշանակություն ունեցող երևույթների վարկաբեկումը (եկեղեցի, կաթողիկոս), աղավաղումը (հայոց պատմությանը սիրողական ձևակերպումներ տալը), որոշ դեպքերում՝ ընդհանրապես արգելումը (Արարատի հետ կապված հայտնի դեպքը):

Երեկ մոտավորապես նույն վիճակն էր՝ մի քանի տեխնիկական փոփոխություններով: Հայտարաում էր, թե՝ «Հայաստանն իր անկախության շրջանում ամբողջովին ծառայել է օտարի շահերին, գործակալական ցանցերի ներկայացուցիչներ են այն կառավարել»։ Իրավիճակի մարազմը կայանում է նրանում, որ հայ ազգի մեջ առկա գործակալներից ու գործակալական ցանցի մասին վերջին շրջանում ամենաշատը խոսում է մի անձ ու իշխանական համակարգ, ով (ովքեր) իշխանություն են զավթել հայտնի գործակալական ցանցերի ուղղակի ազդեցությամբ, իրենցից ոմանք, ըստ տարբեր հրապարակումների, հանդիսացել են տարբեր կառույցների գործակալներ, ում շրջապատում լիքն են անհասկալանի ծագում ունեցող ու կասկածելի աղբյուրներից սնվող կերպարներ։

Մյուս «աշխարհացունց» թեզը, որը երեկ փրփրոտ բերանուվ հայտարարում էր Նիկոլը, հետևյալն էր՝ «վերջին 500 տարիների ընթացքում Հայաստանն ապրում է իր լավագույն շրջանը»։ Թերևս, դժվար չէ հասկանալ, որ սա ոչ թե իրականության արձանագրում է, այլ՝ քաղաքականորեն պայմանավորված մանիպուլյատիվ ձևակերպում, որն ուղղված է ներկա իշխանության քաղաքական պատասխանատվությունը նվազեցնելուն և հասարակական ընկալումները վերահսկելուն։

Տենց լավ չի, ինչի՞ 500 տարվա, միանգամից ասա, որ Կիլիկիայի անկումից հետո (1375), այսինքն, մի 900 տարի, սենց դրախտում չենք եղել․ կամ հետ գնա՝ հասիր մինչև Արշակունյաց Հայաստան, 387 թիվն էլ անցիր ու նշիր, որ Պապ թագավորից հետո մյուս «պետական» կառավարիչը դու ես՝ ի՞նչ Գագիկ Առաջին, ի՞նչ Լևոն Երկրորդ կամ Հեթում՝ դու՛։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ