«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նույն մաշող ու քանդող գաղափարները կրկին արթնացնում են ժողովրդի մեջ

Նույն մաշող ու քանդող գաղափարները կրկին արթնացնում են ժողովրդի մեջ
21.02.2025 | 11:32

Ժամանակն անխուսափելիորեն ցույց կտա, որ Հայաստանի արևմտամետներն իրենց հաշվարկների մեջ սխալվել են, ու սխալն այդ գործվել է 100 տարի առաջ, 200 տարի առաջ, 300 տարի առաջ… Այսպես կարելի է վերադառնալ մինչև Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակահատված (ու դեռ ավելին), երբ երկիրը ներսից պառակտվեց հատկապես նրանց պատճառով, ովքեր լատինամոլությամբ քանդեցին ներքին հասարակական միասնությունը, և Թագավորությունն ուղղակի քանդվեց լատինամոլ և լատինաֆոբ խմբերի ներքին բախումների, արտաքին թշնամու դեմ միասնական ճակատի փլուզման, ներքին դավադրությունների հետևանքով։

Նույն բախտորոշ ժամանակներում ենք ապրում, և նույն մարդիկ նույն մաշող ու քանդող գաղափարները կրկին արթնացնում են ժողովրդի մեջ։ Ընդ որում, այս դեպքում բոլորովին կապ չունի` արևմտամե՞տ, թե ռուսամետ, քանզի երկուսի վերջնարդյունքն էլ նույնն է լինելու` հուսախաբություն, պառակտում և պարտություն։

Նայեք հայ արևմտամետներին, վերցրեք նրանց կանխատեսումները ու կհասկանաք, թե ինչքա՜ն նման են ժամանակները։

Վրացական իշխող էլիտան շա՜տ ավելի հասուն և խորագիտակ գտնվեց, չմտնելով իր համար մահացու սցենարի մեջ, և այժմ ունի հնարավորություն քաղելու դրական դիվիդենտներ։ Այնինչ, հայկական քաղաքական միտքը, հատկապես իշխող և նրանց մերձակա, ուղղակի տապալված է։

Հիշում եմ, թե ինչպե՜ս էին հայհոյում վրացական իշխանություններին, ավելի ռադիկալ նեոլիբերալները անգամ Վրաստանի հայկական համայնքին էին մեղադրում գործող իշխանություններին քվե տալու համար, այնինչ, իրենք սովորական դեմագոգներ են, ովքեր աշխարհը տեսնում են միայն սևի և սպիտակի մեջ։

Քայքայված անվտանգային համակարգ ունեցող երկիրը ուղղակի իրավունք չունի մտնելու այնպիսի կոնֆլիկտածին քննարկումների, բևեռային ուղղորդման դաշտ, որը կարող է մահացու դառնալ։

Դեռ 140 տարի առաջ առաջին հայկական կուսակցության գաղափարախոսներն ասում էին. «Նախ մենք զորանանք և պատրաստ լինենք դիմագրավել մարտահրավերներ, հետո միայն կմտածենք կողմնորոշման մասին»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2496

Մեկնաբանություններ