Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.12.2017| 00:37
    Որդյա՛կ, զորավիգ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։ Ով հոգատար է հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.12.2017| 00:25
    Մի՛ ենթարկվիր ամեն հողմի և մի՛ գնա ամեն շավղով, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մե՛կ լինի։ Լսելու մեջ փութկո՛տ եղիր և պատասխան խոսքի մեջ` համբերո՛ղ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.12.2017| 00:05
    Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնասպան և մի՛ ասա, թե` «Իմ ունեցվածքը շատ է»։ Մի՛ ասա, թե «Ո՞վ կհաղթի ինձ», և մի՛ ասա, թե «Ո՞վ չարություն կանի ինձ», որովհետև Տերը քեզանից վրեժխնդիր կլինի։ Մի՛ ասա` «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղավ ինձ»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.12.2017| 00:07
    Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խոսքերը, և ովքեր սիրում են նրան, կպահեն նրա ճանապարհը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.12.2017| 00:28
    Լսեցե՛ք ինձ` ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.12.2017| 00:11
    Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք` ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտես արեց նրան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.12.2017| 00:01
    Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.11.2017| 00:10
    Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։ Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարը հավիտենից կային։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.11.2017| 00:07
    Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.11.2017| 00:24
    Բայց այս բանը թող իմանա, որ արդարների համար չէ օրենքը, այլ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պոռնիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների, այլև ամեն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետության, վարդապետություն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որին և հավատարիմ եղա ես։