07.01.2025|
10:37
Իրանի ԱԳ խոսնակի հայտարարության հետ կապված հայկական սեգմենտի հայտնի ու անհայտ դեմքերի կողմից միանգամից խայծը կուլ տալն ու լալահառաչ տեքստերը խոսում են այն մասին, որ պրոֆեսիոնալիզմը այլևս էական չէ, որ սկզբնաղբյուրներ ուսումնասիրելու «ժամանակ ու հավես» չկա, կարևորը՝ առաջինը «գույժը» հասցնել հասցեատիրոջը։ Դե ոչինչ, որ այն ֆեյք է, աղավաղված է, ոչինչ, որ դու դառնում ես տեղեկատվական գրոհների շղթայի մաս, կարևորը «ավելի խելացի, ավելի տեղեկացված երևալն է»։