«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
01.03.2013 | 01:03

...թե երեկ Հայաստան վերադարձած Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն անհամբեր սպասում էին, թե երբ է իրենց հավաքելու կուսակցության առաջնորդը և ինչ է ասելու. մեծ է ցանկությունը, որ Ծառուկյանը գա ու ասի` մտնում ենք կոալիցիա, հետն էլ իրենց խորհրդարանական ցուցակը մաքրի ու փոփոխություններ անի ֆրակցիայի կազմում: Առավել իրատեսները պնդում են, որ նման բան հնարավոր չէ. «Սպասենք` տեսնենք շնորհավորո՞ւմ է Նիկոլայիչը Սերժ Սարգսյանին, թե՞ չէ, ինչ է ասում այդ շնորհավորանքում, դրանից կերևա»:

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ