Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չիպսերը բացասաբար են ազդում երեխաների մտավոր զարգացման վրա

Չիպսերը բացասաբար են ազդում երեխաների մտավոր զարգացման վրա
23.09.2013 | 11:47

Գիտնականները կարծում են, որ չիպսերը բազմաթիվ չարիքների պատճառ են դառնում: Նրանք վատ են անդրադառնում սրտանոթային համակարգի վրա, հանգեցնում են աննորմալ քաշի, առաջացնում են ալերգիա: Նոր հետազոտությունը գերազանցել է բոլոր սպասելիքները: Պարզվել է, որ այն երեխաները, որոնց տվել են չիպսեր 3-4 տարեկան հասակում, ավելի շատ են տառապում հոգեկան զարգացման խնդիրներով: Բրիստոլի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի կարևոր փաստ. խախտվում է չիպս ուտող երեխաների ուղեղի աշխատանքը, արդյունքում վատանում է հիշողությունը, առաջանում են մտավոր դժվարություններ` կապված նաև ուշադրության կենտրոնացման հետ: Երեխաները ձեռք են բերում նաև ուսուցման և վարքագծային խնդիրներ:
Այդ պատճառով ցանկալի է, որ ծնողները նախքան իրենց կամակոր երեխաների պահանջները կատարելու, իրենք գիտակցեն դրանց հետևանքները` ժամանակ հատկացնեն նրանց բացատրելու «չիպսային» վտանգների մասին: Եվ նրանց դպրոց ճանապարհելիս, պայուսակներում չիպս «խցկելու» փոխարեն, որը երեխայի քաղցը հագեցնող ուտեստ է դպրոցում, մեկ ուրիշ, ավելի օգտակար և սննդարար բան դնեն, ասենք, օրինակ` որևէ բուտերբրոդ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ