ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Երևանում թափառող կենդանիների թիվն էապես նվազել է

Երևանում թափառող կենդանիների թիվն էապես նվազել է
04.10.2013 | 15:23

Այսօր Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա ընտրությունը կապված է կաթոլիկ եկեղեցու սուրբ Ֆրանցիսկ Ասիզկացու մահվան օրվա հետ: Նա համարվում է կենդանիների հովանավորը: Մի շարք երկրների եկեղեցիներում արարողություններ են կատարվում այդ կապակցությամբ: Վերջին տարիներին այս օրը նշում են ավելի քան 60 երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում:

Երևանում թափառող կենդանիների թեմայով քննարկում էր հրավիրել Մեդիա կենտրոնը, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, «Դինգո Թիմ» ՀԿ-ի անդամ Ալինա Ենգոյանը, ՙՓրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը։

Ա. Հունանյանն իր խոսքում նշեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ թափառող կենդանիների հարցը լիարժեքորեն լուծված լինի։ Անգլիայում, օրինակ, թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներով սկսել են զբաղվել 1820-ական թվականներից, սակայն, այդուհանդերձ, երկրում այդ հարցը լուծված չէ։

Ըստ պարոն Հունանյանի՝ Երևանում վերջին տարիներին սկսել են մեծ ուշադրություն դարձնել խնդրին։ 2006 թվականից գումարներ են հատկացվում՝ թափառող կենդանիների դեմ պայքարելու համար։ 2006-ի համեմատ՝ Երևանում թափառող կենդանիների թիվն էապես նվազել է։ Նվազել են նաև թափառող կենդանիների կողմից մարդկանց կծելու դեպքերը։ Ի տարբերություն Երևանի՝ հանրապետության մարզերում թափառող կենդանիների դեմ պայքարում ծրագրված գործողություններ չեն իրականացվում։ Ա. Հունանյանը նշեց, որ այսօր Երևանում նվազագույն ծախսերով ապահովվում է բնակչության անվտանգությունը, և կենդանիների գլխաքանակի աճը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ու թափառող կենդանիների դեմ պայքարի ոլորտում գործունեություն ծավալող ընկերության վերահսկողության տակ։

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ