Լսեցե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք իրավունքը և շեղում եք բոլոր ուղիղ ընթացողներին, որ Սիոնը կառուցում եք արյան վրա և Երուսաղեմը՝ անիրավության։ Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեները արծաթով էին գուշակություններ անում և Տիրոջն էին ապավինում ու ասում. «Արդարև, Տերը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրա չարիք չի գա»։
Միքիայի 3. 9-11