Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Հե­ղա­փո­խա­կան թի­մում» ժո­ղովր­դին դի­մե­լու, ոգևո­րե­լու, բո­վան­դա­կա­յին խոսք ա­սե­լու ու­նակ մարդ էլ չկա»

«Հե­ղա­փո­խա­կան թի­մում» ժո­ղովր­դին դի­մե­լու, ոգևո­րե­լու, բո­վան­դա­կա­յին խոսք ա­սե­լու ու­նակ մարդ էլ չկա»
14.04.2020 | 00:40

Քա­ղա­քա­ցի­նե­րին կա­ռա­վա­րու­թյու­նը ևս մեկ ամ­սով տանն է պա­հե­լու։ Ար­տա­կարգ դրու­թյու­նը կշա­րու­նակ­վի մինչև մա­յի­սի 14-ը։ Դժ­վար է ա­սել, թե հան­րա­յին ա­ռող­ջու­թյու­նը մինչ այդ ինչ վի­ճա­կում կլի­նի, բայց միան­շա­նակ կա­րե­լի է պն­դել, որ ծանր շն­չող տն­տե­սու­թյունն էլ ա­վե­լի մեծ կո­րուստ­ներ է ու­նե­նա­լու։ Թեև կա­ռա­վա­րու­թյունն ա­մեն ան­գամ մի մի­ջո­ցառ­ման մա­սին է հրա­պա­րա­կում, բայց դրանք հա­զիվ թե մեղ­մեն ի­րա­վի­ճա­կը։ Հա­սա­րա­կու­թյան մի հատ­ված էլ կար­ծում է, որ ան­տե­ղի է ար­տա­կարգ դրու­թյու­նը շա­րու­նա­կե­լը, քա­նի որ մարդ­կանց սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճակն ա­վե­լի վատ է լի­նե­լու, իսկ վի­րու­սը, միևնույն է, շա­րու­նա­կում է տա­րած­վել։ Ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցել ենք քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-Կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շեց մեկ ամ­սով էլ եր­կա­րաձ­գել ար­տա­կարգ դրու­թյու­նը։ Այս ա­ռու­մով հան­րու­թյան շր­ջա­նում տար­բեր գնա­հա­տա­կան­ներ կան։ Ար­դա­րաց­վա՞ծ է ևս մեկ ա­միս մարդ­կանց տա­նը պա­հե­լը։
-Այդ հար­ցի հաս­ցեա­տե­րը ես չեմ։ Դրա մա­սին պետք է մաս­նա­գետ­նե­րը խո­սեն, սա­կայն նրանց շր­ջա­նում կար­ծիք­նե­րը տար­բեր են։ Այս­տեղ եր­կու ի­րա­րա­մերժ խն­դիր­ներ կան՝ տն­տե­սա­կան կո­լապ­սի հնա­րա­վո­րու­թյու­նը և մարդ­կանց ա­ռող­ջու­թյան խն­դի­րը։ Կան նաև վա­րա­կի վտան­գա­վո­րու­թյան աս­տի­ճա­նի մա­սին տար­բեր կար­ծիք­ներ։ Սա­կայն ևս մեկ այլ խն­դիր կա։ Սո­ցիո­լոգ­նե­րի և հո­գե­բան­նե­րի շր­ջա­նում, փոր­ձար­կում­նե­րի վրա հիմն­ված, տե­սա­կետ կա, որ 4-6 շա­բա­թից ա­վե­լի մարդ­կանց տնե­րում պա­հե­լը լուրջ հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ և ան­տար­բե­րու­թյուն (ա­պա­տիա) է ա­ռա­ջա­ցնում։ Մար­դիկ դառ­նում են ան­տար­բեր վա­րակ­վե­լու հնա­րա­վո­րու­թյան հան­դեպ։ Բայց երկ­րոր­դեմ՝ հար­ցի հաս­ցեա­տե­րը ես չեմ։
-Մաս­նա­գետ­նե­րը նշում են, թե վի­րու­սի պի­կը դեռ առջևում է, Նի­կոլ Փա­շի­նյանն էլ հայ­տա­րա­րեց, թե մենք ան­ցել ենք այդ շր­ջա­նը։ Ա­վե­լին, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը հայ­տա­րա­րում է, որ վա­րա­կը վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս է ե­կել, իսկ Փա­շի­նյա­նը օ­րեր ա­ռաջ խո­սում էր շու­տով բնա­կա­նոն կյան­քին վե­րա­դառ­նա­լու մա­սին։ Ին­չու՞ են նախ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը հա­կա­սում մի­մյանց, և ար­դյո՞ք հան­րու­թյունն այս խնդ­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ միշտ պետք է ա­ռա­ջի­նը ստա­նա վար­չա­պե­տից։
-Վար­չա­պե­տը, ըստ երևույ­թին, մտա­հոգ­ված է իր վար­կա­նի­շով։ Մինչ այդ էլ էր ձգ­տում լի­նել ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում՝ թույլ չտա­լով իր թի­մա­կից­նե­րից որևէ մե­կին լի­նել նո­րու­թյուն­նե­րի կենտ­րո­նում։ Սա­կայն գա­լիս է ժա­մա­նա­կը, երբ բո­լո­րի հա­մար դառ­նում է ակն­հայտ, որ նախ­կին լրագ­րո­ղը չի կա­րող լի­նել և հա­մար մեկ տն­տե­սա­գետ, և հա­մար մեկ ռազ­մա­կան ստ­րա­տեգ, դի­վա­նա­գետ, ա­ռող­ջա­պա­հու­թյան մաս­նա­գետ, ա­վիա­ցիա­յի գի­տակ և այլն։ Դա հնա­րա­վոր չէ։ Նման ե­ղա­նա­կով թիմ չեն կա­ռու­ցում։ Ակն­հայտ երևում է, որ թի­մա­յին աշ­խա­տանք, թի­մա­յին է­թի­կա, ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման կո­լեկ­տիվ պա­տաս­խա­նատ­վու­թյան սկզ­բունք գո­յու­թյուն չու­նի։ Ար­դյուն­քում ա­ռա­ջա­նում են նման երևույթ­ներ, երբ թի­մի ան­դամ­նե­րը նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ի­րա­րա­մերժ կար­ծիք­ներ են հայտ­նում։ Դա կա­ռա­վար­ման ճգ­նա­ժա­մի ցու­ցիչ է։ Վատ է, որ այդ ա­մե­նին ա­կա­նա­տես ենք լի­նում նման ծանր ժա­մա­նա­կաշր­ջա­նում։
-Երբ կա կա­ռա­վար­ման ճգ­նա­ժամ, ինչ­պե՞ս է հնա­րա­վոր այ­սօր այդ թի­մով ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում ի­րա­կա­նաց­նել, թե՞ նման բան չկա մե­զա­նում։
-Կա­ռա­վար­ման ճգ­նա­ժա­մի լա­վա­գույն օ­րի­նա­կը քա­ղա­վիա­ցիա­յի շուրջ տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­ներն են։ Փաս­տո­րեն, ըստ վար­չա­պե­տի նախ­կին խոր­հր­դա­կա­նի, ա­մեն ինչ դեռ ա­միս­ներ ա­ռաջ կան­խա­տե­սե­լի էր, սա­կայն անհ­րա­ժեշտ ո­րո­շում­ներ չեն կա­յաց­վել, և դրա պա­տաս­խա­նա­տուն վար­չա­պետն է, ո­րը մաս­նա­գետ­նե­րին լսե­լու, գնա­հա­տե­լու կա­րո­ղու­թյուն­ներ չու­նի։ Նույն վի­ճակն է դա­տա­կան ո­լոր­տում։ Ըստ էու­թյան, ոչ մի հան­րա­յին հն­չո­ղու­թյուն ու­նե­ցող դա­տա­կան գոր­ծըն­թաց իր ա­վար­տին չի հա­սել, ան­գամ բնա­կա­նոն ըն­թացք չու­նի։ Դրանք քա­ղա­քա­կան իմ­պո­տեն­ցիա­յի ակն­հայտ ցու­ցիչ­ներ են։ Ե­թե մյուս ո­լորտ­ներն էլ մի­ջազ­գա­յին մո­նի­թո­րին­գի տակ լի­նեին, թերևս այն նույն ար­դյուն­քը ու­նե­նա­յինք, ինչն ու­նենք քա­ղա­վիա­ցիա­յում։ Թիմ, որ­պես այդ­պի­սին, գո­յու­թյուն չու­նի։ Դրա վկա­յու­թյունն էլ ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րի ո­րակն է։ Տես­նում ենք, թե ինչ ին­տե­լեկ­տուալ մա­կար­դակ ու­նեն։ Իսկ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում այդ ա­մենն ա­վե­լի ցայ­տուն է դրսևոր­վում։ Ինչ­պես այդ վի­ճա­կից դուրս գալ, դժ­վա­րա­նում եմ ա­սել։ Գու­ցե ժա­մա­նակն է, որ հան­րա­յին վս­տա­հու­թյան ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վար­ման ինչ-որ հա­մա­կարգ ձևա­վոր­վի։ Դրա ձևի մա­սին պետք է մտա­ծել։
-Այ­սօր իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րենց ընդ­դի­մա­խոս­նե­րին հա­մա­րում են նախ­կին «թա­լան­չի» ռե­ժի­մի սպա­սար­կու­ներ, ո­րոնք ի­րա­վունք չու­նեն ի­րենց քն­նա­դա­տելու։ Ին­չու՞ այս իշ­խա­նու­թյունն այդ­քան ան­հան­դուր­ժող է քն­նա­դա­տու­թյան հան­դեպ, այն դեպ­քում, որ ի­րենք ժա­մա­նա­կին ա­մե­նա­թունդ ընդ­դի­մա­դիր­ներն էին։
-Իշ­խա­նա­փո­խու­թյու­նը կեղծ, ո­չինչ չա­սող, ան­բո­վան­դակ կար­գա­խոս­նե­րի վրա էր հեն­ված՝ «սև-սպի­տակ», «Հին Հա­յաս­տան-Նոր Հա­յաս­տան» և այլն։ Չկա­յին այն­պի­սի կար­գա­խոս­ներ ու նա­խագ­ծեր, ո­րոնք ի­րենց հիմ­քում ու­նե­նա­յին ստեղ­ծա­գործ պո­տեն­ցիալ։ Դա ան­բո­վան­դակ պո­պու­լիզմ էր ու PR։ Ե­թե իշ­խա­նա­փո­խու­թյան ժա­մա­նակ դա կա­րե­լի էր հաս­կա­նալ, ցան­կա­ցած ժո­ղովր­դա­կան շար­ժում նման հնարք­ներ են­թադ­րում է, ա­պա հե­տա­գա­յում այդ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը պետք է փոխ­վեր։ Դա տե­ղի չու­նե­ցավ։ Շա­րու­նա­կե­ցին մարդ­կանց բնազդ­նե­րի վրա ազ­դե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և, բնա­կա­նա­բար, պետք է գար պա­հը, երբ մար­դիկ ար­դյունք­ներ պա­հան­ջեին։ Այդ պա­հը ե­կել է, սա­կայն ա­սե­լիք չու­նեն։ «Հե­ղա­փո­խա­կան թի­մում» ժո­ղովր­դին դի­մե­լու, ոգևո­րե­լու, բո­վան­դա­կա­յին խոսք ա­սե­լու ու­նակ մարդ էլ չկա։ Մնում է մի տար­բե­րակ, շա­րու­նա­կել ա­տե­լու­թյան քա­րո­զը, այլ տեղ մե­ղա­վոր փնտ­րե­լը, ին­չը տե­սանք Քա­ղա­վիա­ցիա­յի օ­րի­նա­կի վրա, երբ վար­չա­պե­տը փորձ ա­րեց նախ­կին­նե­րի վրա մեղ­քը բար­դել, իսկ իր նախ­կին խոր­հր­դա­կա­նը հիմ­նա­վո­րեց, որ դա այդ­պես չէ։ Այդ իսկ պատ­ճա­ռով մնում է միակ գոր­ծի­քը՝ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը քն­նա­դա­տու­թյան հան­դեպ։ Այլ ելք չու­նեն։ Պարզ է, որ դա եր­կար շա­րու­նակ­վել չի կա­րող։
-Հնա­րա­վո՞ր է ա­ռա­ջի­կա­յում իշ­խա­նու­թյու­նը նոր «թի­րախ­ներ» բա­ցա­հայ­տի՝ այ­սօր­վա սո­ցիալ-տն­տե­սա­կան տա­պալ­ված քա­ղա­քա­կա­նու­թյան մեղ­քը նրանց վրա բար­դե­լու հա­մար։
-Ա­ռա­ջին թի­րա­խը կո­րո­նա­վի­րուսն է, ին­չը, ի­րոք, իր դե­րը կա­տա­րել է։ Կան նաև ա­վան­դա­կան թի­րախ­ներ՝ ՍԴ-ն, դա­տա­վոր­նե­րը, հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րը, վեր չե­կող ու չքայ­լող քա­ղա­քա­ցի­նե­րը, գլ­խում աղ­քա­տու­թյու­նը չհաղ­թա­հա­րող պոր­տա­բույծ­նե­րը... Միշտ կա­րե­լի է թի­րախ գտ­նել, սա­կայն պետք է մեկ այլ հան­գա­մանք էլ հաշ­վի առ­նել. կա­ռա­վար­ման թե­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը ո­րո­շում ըն­դու­նող­նե­րի ոչ կոմ­պե­տենտ լի­նելն է, որն ար­դեն ակ­ներև է նաև դեռ պո­պու­լիզ­մի տակ մնա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար։ Կար­ծում եմ, որ ե­կել է ան­կեղծ, սթափ, ա­ռանց է­մո­ցիա­նե­րի խո­սակ­ցու­թյան ժա­մա­նա­կը։ Դա գոր­ծող իշ­խա­նու­թյան հա­մար էլ է փր­կու­թյուն, ի­րա­վի­ճա­կը կան­խա­տե­սե­լիու­թյան փուլ մղե­լու հա­մար։ Մեզ ցն­ցում­ներ պետք չեն։ Քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը պետք է սա­հուն անց­նեն։ Դա մեր բո­լո­րի շա­հե­րից է բխում։
-Այս ի­րա­վի­ճա­կում ոչ միայն ա­ռող­ջա­պա­հա­կան, այլև տն­տե­սա­կան խն­դիր­ներն են շատ սուր հու­զում մարդ­կանց։ Կա­ռա­վա­րու­թյու­նը մոտ մեկ տաս­նյակ մի­ջո­ցա­ռում­ներ է ներ­կա­յաց­րել, դրանք բա­վա­րա՞ր են և ար­դյոք բո­լոր խո­ցե­լի խմ­բե­րը նե­րառ­վա՞ծ են դրան­ցում։
-Բո­լորս էլ ար­դեն խո­ցե­լի խմ­բում ենք, ան­գամ ա­մե­նաար­դյու­նա­վետ ձեռ­նար­կու­թյուն­նե­րը։ Մի­ջո­ցա­ռում­նե­րը պետք է լայն քն­նարկ­ման դր­վեն, ո­րին պետք է մաս­նակ­ցեն բո­լոր փոր­ձա­ռու մաս­նա­գետ­նե­րը։ Պետք են լուրջ քն­նար­կում­ներ, փոր­ձա­գի­տա­կան կար­ծիք­ներ, ո­րոնց հի­ման վրա նոր ո­րո­շում կա­յաց­վի։ Դա չենք տես­նում։ Ա­ռա­ջին հեր­թին տն­տե­սա­գետ­նե­րի կար­ծիքն է կարևոր։ Գու­ցե շատ ցի­նիկ հն­չի, բայց հի­մա ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տն­տե­սու­թյանն է պետք է տալ։ Նաև պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյա­նը, դրա հա­մար գյու­ղատն­տե­սու­թյու­նը պետք է ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նի, իսկ սա են­թադ­րում է շատ ա­րագ ո­րո­շում­նե­րի կա­յա­ցում։
-Նշե­ցիք, որ իշ­խա­նու­թյունն ա­ռաջ­նորդ­վում է պո­պու­լիզ­մով, որ­քա՞ն կա­րող է հան­րու­թյու­նը հան­դուր­ժել այդ­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, և ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում Ձեր նշած, ան­ցն­ցում, սա­հուն իշ­խա­նա­փո­խու­թյու­նը։
-Կար­ծում եմ, որ հան­րու­թյունն ար­դեն չի հան­դուր­ժի պո­պու­լիզ­մը։ Ժո­ղո­վուրդն ու­զում է հաց և տե­սա­րան­ներ։ Երբ հաց չկա, տե­սա­րան­ներն ար­դեն ոչ ո­քի չեն հե­տաք­րք­րում։ Խն­դի­րը հի­մա իշ­խա­նա­փո­խու­թյու­նը չէ, նկա­տի ու­նեի նոր, հան­րա­յին վս­տա­հու­թյան, կա­ռա­վար­ման մե­խա­նիզմ­նե­րի ո­րոն­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը։ Հի­մա իշ­խա­նա­փո­խու­թյան ժա­մա­նա­կը չէ, երբ այս վի­ճա­կից դուրս գանք, այդ ժա­մա­նակ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի պա­հանջ կա­ռա­ջա­նա։ Հի­մա մեզ ցն­ցում­ներ պետք չեն։ Իսկ թե ինչ նոր մե­խա­նիզմ­ներ է պետք մտա­ծել, դա քն­նարկ­ման թե­մա է։
Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ