Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աղանդները անօրեն ու անբարո նկարագիր ունեն

Աղանդները անօրեն ու անբարո նկարագիր ունեն
03.03.2022 | 11:21

Ընդհանրապես, աղանդը հոգևոր հյուծախտ է և աղվեսադրոշմ այն ընդունողի ճակատին, լինի անհատ քաղաքացի, թե հոգևորական, ազգ, թե Եկեղեցի:


Քրիստոնեական Եկեղեցու կյանքում միշտ էլ եղել են աղանդներ, աղանդավորներ ու աղանդապետեր, բայց դժվար թե նրանք հետապնդած լինեն կոմերցիոն նպատակներ: Այն մարդիկ, ում ճակատին Եկեղեցին և պետությունը աղվեսադրոշմ էին դնում, առավել անկեղծ էին իրենց մոլորության մեջ, քան այժմյան աղանդավորները կամ նրանց ղեկավարները:
Ահա արդեն տասնյակ տարիներ մեր փոքրիկ երկրում «խղճի ազատություն» կեղծ կարգախոսի տակ բանտվում են մարդկային խիղճն ու հոգին, և նրանց է պատվաստվում մակաբույծ աղանդը: Կասկածելի բարոյականության ու ֆինանսների տեր աղանդապետերը ուռճացնում են իրենց քսակները մարդկային խեղված ճակատագրերի, կործանված ընտանիքների ու անժամանակ ընդհատված կյանքերի հաշվին: Նրանք երկուհազարամյա քրիստոնեության դեմ ունեն իրենց «ճշմարտությունները», որոնք հմտորեն հրամցնում են երկմիտ, հավատի և անհավատության միջև տատանվող հոգիներին: Աղանդները այնքան անօրեն ու անբարո նկարագիր ունեն, որ հեռավոր կերպով անգամ չեն հիշեցնում բարոյական բարձր չափանիշներով ապրող քրիստոնեությունը: Հայ ժողովուրդը դարեր ի վեր թուրքի յաթաղանին և օտարների քաղաքական խարդավանքներին դիմակայել է քրիստոսավանդ սուրբ հավատի և մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբվածության շնորհիվ: Իսկ այսօր ինչ-ինչ դրսեկներ մեր ազգի և Եկեղեցու զավակներին են փակցնում իրենց հիմնած մոլորությունների անբարեհունչ, գիտությանը և մարդկային պարզ տրամաբանությանը հակասող վայ-անվանումները, հայի սրտում, ճշմարտության ցորենի կողքին, ցանում են իրենց բարձրորակ որոմը, որը, ըստ իրենց, ոչնչով պակաս չէ: Այն ժամանակ, երբ խաբված հայը կարծում է, թե վերջապես հասել է իր փնտրած ճշմարտության գիտությանը, օտարազգի «ղեկավարը» իր փողերն է հաշվում բանկում:


Այս ամենին քաջատեղյակ լինելով` մենք զգաստության կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին, որոնք նոր են ցանկանում ոտք դնել հավատի հողի վրա, որպեսզի ընտրեն երկու հազար տարիներ ի վեր հային մարդ ու հային հայ պահած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Ինչպես աստվածային ճշմարտության, այնպես էլ սատանայական անհեթեթության գործելու միակ բանալին մարդու հավատն է առ դրանցից յուրաքանչյուրը, և քանի դեռ մարդը հավատում է կամ մեկին, կամ մյուսին, դրանք պիտի գործեն իր կյանքում, սակայն, ամեն դեպքում, աստվածային ճշմարտությունը պետք է հաղթի, քանզի նա, ի տարբերություն սատանայական անհեթեթության, ուժեղ է ոչ թե մարդկային հավատի շնորհիվ, այլ այն Հոգու, որ կենդանություն է տալիս մարդկային հավատին:


Ճշմարտությունն այն է, որ կա միայն մեկ ճանապարհ, որ տանում է դեպի կյանք: Մարդու կյանքում Աստված ներգործում է այնքանով, որքանով մարդը ինքը համաձայնեցնում է իր կամքը իր կյանքում ներգործել կամեցող աստվածային կամքի հետ: Աստծո ձեռքը միշտ պարզված է դեպի մարդը, և վերջինս իր կամքով կարող է որոշել` բռնե՞լ այդ պարզված ձեռքը, թե՞ բաց թողնել, և կամ` ընդհանրապես չբռնել: Նույնպես մարդն է որոշում` Աստծո իրեն պարզած ձեռքից բռնելուց, այն է` ճշմարտությունը ընդունելուց հետո, անցնե՞լ դեպի կյանք տանող միակ ճանապարհը, թե` ոչ:
«Գիտենք, որ Աստծո Որդին եկավ եւ մեզ տվեց խելք, որպեսզի ճանաչենք նրան, ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի` Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետեւ Նա՛ է ճշմարիտ Աստված եւ հավիտենական կյանք» (Ա Հովհ. 5; 20):


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7782

Մեկնաբանություններ