Պետության անվտանգության ապահովման համար չափազանց սրամիտ լուծում է գտել Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար Ռոնեն Բարը:
Վերջինս կարծում է, որ որոշ պետությունների հետ Իսրայելը պետք է հսկի ընդհանուր սահմանի երկու կողմն էլ:
Օրինակ, Իսրայելն ու Լիբանանն ունեն ընդհանուր սահման և, ըստ Ռոնեն Բարի, այդ սահմանի և իսրայելական, և լիբանանյան կողմերը պետք է հսկեն... իսրայելցի զինվորները:
Այդ դեպքում, ի՞նչը հսկեն և էլ ի՞նչ իսրայելա-լիբանանյան սահման: Պարզ ասեք, որ ցանկանում եք բռնազավթել Լիբանանի մի մասը և սահմանը տեղափոխել այլ վայր` Լիբանանի խորք: Լավ է դա, թե վատ, այլ հարց է:
Միշտ խոնարհվել եմ «հրեական խելքի» առջև:
Այս անգամ, այն գերազանցեց ինքն իրեն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ