«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Ռասուլ Զադեի ժամանակին հրապարակ նետած այս կարգախոսը արդեն չի գործում:
Արդեն հնացել է:
Ավելին ՝ արդեն վտանգավոր է դարձել հենց Ադրբեջանի համար:
Վտանգավոր՝ Ադրբեջանի առանց այն էլ փխրուն ինքնիշխանության պահպանման առումով:
Զարմանալի է, թե ինչպես չեք կարողանում դա տեսնել:
Ախր այնքան բացահայտ ու կոպտորեն է արվում ամեն ինչ մեր տարածաշրջանում:
Թուրք-ադրբեջանական եղբայրություն կոչվածը միֆ է :
Պետությունները զգացումներ չունեն, ո՛չ եղբայրական, ո՛չ
թշնամական:
Չունեն, որովհետև մեքենան զգացում ունենալ չի կարող:
ՈՒնեն շահեր:
Իսկ ներկա փուլում, թուրք-ադրբեջանական շահերը դարձել են խիստ հակոտնյա:
Եվ անգամ, այն չարչրկված «Զանգեզուրյան միջանցք»
կոչվածը, իրական հողի վրա, պետք չի ո՛չ Թուրքիային,
ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանին:
Ինչու՞ պետք չէ, որովհետև երկուսն էլ, հիմա զբաղված են իրենց պետությունները իրական փլուզումից փրկելու գործով:
Համադրեք այն ամենը, ինչ կատարվում է ամենօրյա ռեժիմով մեր մեծ տարածաշրջանում և կտեսնեք իրական պատկերը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ